ԱՄՆ ԹՊԻՀ-ը աջակցում է վերապատրաստման դասընթացներ Հայաստանում

INL Supports Trainings in Armenia

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը 2019թ. փետրվարի 25-ից Մարտի 1-ը-ը կազմակերպել էր  կոռուպցիոն և թմրամիջոցների գործերը քննելու վերաբերյալ երկու դասընթաց՝ միտված Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը:

Հատուկ քննչական ծառայությունից, Քննչական կոմիտեից, Ազգային անվտանգության ծառայությունից և Պետական եկամուտների կոմիտեից թվով 10 քննիչ  ուսուցանեցին ինչպես քննել և քրեական հետապնդում իրականացնել կոռուպցիայի և փողերի լվացման հետ կապված գործերով և ինչպես բռնագանձել գողացված ակտիվները: Դասընթացը իրականացվեց ԱՄՆ կառավարության Միջազգային իրավապահ գործակալությունում (ILEA) ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի և Ներքին եկամուտների ծառայության դասախոսների կողմից: Կիրառվել են խմբային վարժություններ, դեպքերի ուսումնասիրություններ և  տեղեկությունների առանձին երկրների իրավիճակի վերաբերյալ:

ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը նաև կազմակերպել էր վերապատրաստման դասընթաց Երևանում, որն անցկացրեցին ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչները:  Ֆինանսական և հատկապես թմրամիջոցներից գոյացած փողերի լվացման գործերով քննություն անցկացնելու  հմտությունները  քննարկվեցին գլխավոր դատախազության, ազգային անվտանգության ծառայության, քննչական կոմիտեի, ոստիկանության և պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ: Կոնկրետ  քրեական գործերի դիտարկմաբ և վարժությունների միջոցով դասընթացավարները ներկայացրեցին թմրամիջոցներ ապօրինի շրջանառող խմբերի փողերի լվացման գործունեությունը բացահայտելու, գնահատելու, հետևելու և ֆինանսական ակտիվների առգրավման ձևերը: