ԹՊԻՀ/INL նոր ծրագիր է մեկնարկում՝ աջակցելու կին և անչափահաս դատապարտյալների վերականգմանը

INL Logo

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակը մեկնարկել է նոր ծրագիր, որը կտրամադրի կառավարման և մասնագիտական տեխնիկական աջակցություն «Աբովյան» ՔԿՀ-ին: Վեց ամիս տևողությամբ «Աբովյան ՔԿՀ. թափանցիկության, արդյունավետության և վերականգնման մշակույթի ստեղծում» ծրագիրը կիրականացնի Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն: Ծրագրի գործունեությունը նպատակաուղղված կլինի Աբովյան ՔԿՀ-ի ազատազրկված խոցելի բնակչությանը, նրանց մտավոր և ֆիզիկական բարեկեցության պայմանների բարելավմանը և ազատ արձակվելուց հետո իրենց անվտանգ տեղը հասարակության մեջ գտնելու կարողության զարգացմանը: Ծրագրի շրջանակում կմշակվի կայուն մասնագիտական և կրթական ուսուցում կին և անչափահաս դատապարտյալների համար անգլերենի, համակարգչային հմտությունների, խոհարարության, թաղիքագործության, վարսահարդարման, թերապևտիկ մարմնամարզության կամ յոգայի և կարիերայի պլանավորման և ձեռնարկատիրության ոլորտում հմտություններ ապահովելու համար: Ծրագրի մյուս նպատակը կին և անչափահաս դատապարտյալներին սոցիալական ծառայություններ մատուցելն է՝ ուսուցում և ստանդարտ ընթացակարգեր ապահովելով «Աբովյան» ՔԿՀ-ի և ազատազրկված կամ վերջերս ազատ արձակված կանանց և անչափահասների հետ աշխատող այլ շահագրգիռ կազմակերպությունների սոցիալական աշխատողներին, իրավաբաններին և հոգեբաններին: Դատապարտյալների վերականգման և հասարակություն վերադարձի հաջող փորձը կբարձրացնի Հայաստանի քրեակատարողական համակարգի մարդու իրավունքների վարկանիշը և ավելի շատ կանանց հնարավորություն կտա ապրել խաղաղ, ինքնավստահ և արդյունավետ կյանք ազատազրկման վայրից դուրս գալուց հետո:

Այս ծրագիրը ԹՊԻՀ գրասենյակի  կողմից ֆինանսավորվող ավելի մեծ աջակցության ծրագրի մի մաս է, որն օգնում է Հայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, քրեակատարողական համակարգի բարելավման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում, միաժամանակ ապահովում  ԱՄՆ բնակչության անվտանգությունը՝ հակազդելով միջազգային հանցավորությանը, այլ երկրներում հանցավոր խմբերի գործունեությանը և անօրինական թմրամիջոցների շրջանառությանը: Հետևեք այս հղմանը և  ծանոթացեք, թե ինչպես է ԹՊԻՀ-ն իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությանը՝ պայքարելով միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անկայուն իրավիճակների դեմ: