Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը այցելեցին Հայաստան

James O'Brien, Visits Armenia

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար դեսպան Ջեյմս Օ՛Բրայենը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության երկրների և զարգացման նախարարության Էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Կումար Այերը  ս․թ․ հունիսի 29-30-ին այցելեցին Հայաստան՝ իրենց գնահատանքը հայտնելու պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող հանձնառության համար։ Նրանց այցին նախորդել էր Պատժամիջոցների իրականացման հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Օ՛Սալիվանի այցը։ Պ-ն Այերը և դեսպան Օ՛Բրայենը հանդիպեցին պետական պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։