ԱՄՆ դեսպանատան Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի ֆինանսավորմամբ 2017թ. նոյեմբերի 13-ին մեկնարկեց նոր ծրագիր, որը կնպաստի անչափահասների արդարադատության զարգացմանը: «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» (ԻԿԱՄ) ծրագիրը կիրականացվի մեկ տարվա ընթացքում Փրոջեքթ Հարմոնի (PH) հասարակական կազմակերպության կողմից: Այս ծրագիրը կնպաստի համայնքահեն սոցիալական արդարության զարգացմանը երիտասարդության և իրավապահների դրական համագործակցության միջոցով: Ծրագիրը նաև կնպաստի երեխաների լավագույն շահերը պաշտպանելու և Հայաստանի կառավարության կողմից անչափահասների հատուկ կարիքներին արձագանքելու հմտությունները զարգացնելու ուղղությամբ:
ԻԿԱՄ ծրագրի շրջանակում նաև կանցկացվեն ընտանեկան բռնության դեմ պայքարի, կանանց մասնագիտական զարգացման վերաբերյալ վերապատրաստումներ, ինչպես նաև անրադարձ կկատարվի իրավական և արդարադատության ոլորտում կանանց մասնակցությանը: Ծրագիրը հնարավորություն կտա բազմաոլորտ վերապատրաստումներ և սեմինարներ անցկացնել զարգացնելու Հայաստանի կառավարության կարողությունները՝ անչափահասների հատուկ կարիքները ավելի լավ հասկանալու համար: Այն կնպաստի կրկնահանցագործության նվազեցմանր և անչափահասների արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացման միջոցով կայունության զարգացմանը:
Նման վերապատրաստումները օգնում են Հայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում` միաժամանակ նպաստելով ամերիկացիների անվտանգությանը ԱՄՆ-ում՝ միջազգային հանցավորությանը, այլ երկրներում հանցավոր խմբերի գործունեությանը և անօրինական թմրամիջոցների շրջանառությանը հակազդելու միջոցով:
Կարող եք այստեղ ծանոթանալ, թե ինչպես է ԹՊԻՀ-ն իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությանը՝ պայքարելով միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անկայուն իրավիճակների դեմ: