Աջակցելով կանանց ներառմանը իրավապահ ոլորտում

Promoting Women’s Role in Law Enforcement

Վերջերս ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյաի օժանդակությամբ հայ իրավապահ մարմինների 10 կին ներկայացուցիչ մասնակցեց Թբիլիսի քաղաքում տեղի ունեցած տարեկան «Կանայք ոստիկանությունում» 7-րդ համաժողովին: Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում կին սպաներին ծանոթանալ և փորձի փոխանակում իրականացնել իրենց օտարերկրյա գործընկերների հետ, ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև շփվել ԱՄՆ ոստիկաների և փորձագետների հետ: Այս տարվա համաժողովը մասնակիցներին ինքնապաշտպանության և ուժի կշռադատված կիրառման գործնական պարապմունքների հնարավորություն ընձեռեց: Դասընթացները նաև ներաում եին հետևյալ թեմաները՝ համայնքի ներգրավվածությունը, սոցիալական ցանցերի օգտագործումը պաշտոնական հայտարարությունների լայնածավալ տարածման և համայնքի հետ կապեր ստեղծելու գործում:

Այս ծրագիրը INL-ի կողմից ֆինանսավորվող ավելի մեծ աջակցության ծրագրի մի մաս է, որն օգնում է արդիականացնել Հայաստանի իրավապահ համակարգը, կանանց ներառել իրավապահ ոլորտում և պատրաստել ղեկավար պաշտոնների համար, պայքարել անդրազգային  հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Այն միաժամանակ նպաստստում է ԱՄՆ քաղաքացիների անվտանգությանը իրենց երկրում՝ հակազդելով միջազգային հանցավորությանը, այլ երկրներում հանցավոր խմբերի գործունեությանը և անօրինական թմրամիջոցների շրջանառությանը: Համաժողովի վերաբերյալ այլ տեղեկութնուններին կարող եք ծանոթանանլ այստեղ: