ԱՄՆ պետքարտուղարություն
Մամուլի խոսնակի գրասենյակ
2 մայիսի 2002թ․
Այսօր Միացյալ Նահանգները և Հայաստանը ստորագրեցին քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կտա խորացնել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնվելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության ձեռքբերումների վրա։ Փոխըմբռնման այս հուշագիրը բարելավում է մեր համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում և ամրապնդում է մեր դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեց ԱՄՆ-ի, իսկ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի անունից։
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առկա է երկարամյա համագործակցություն երկկողմ հարաբերությունների ողջ տիրույթում, ներառյալ՝ անվտանգության, էներգետիկայի, առևտրի և զանգվածային բնաջնջման զենքի չտարածման ոլորտներում։ Քաղաքացիական միջուկային էներգիայի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում մեր համագործակցության խորացումը կամրապնդի մեր ռազմավարական երկկողմ հարաբերությունները և կունենա դրական ազդեցություն մեր համատեղ աշխատանքի վրա:
Միջուկային համագործակցության փոխըմբռնման հուշագրերը դիվանագիտական մեխանիզմներ են, որոնք ամրապնդում և ընդլայնում են ռազմավարական կապերը Միացյալ Նահանգների և գործընկեր երկրի միջև՝ ապահովելով համագործակցության շրջանակ և փոխհամաձայնեցված մոտեցում քաղաքացիական միջուկային հարցերում զենքի չտարածման և կառավարության, արդյունաբերության, ազգային լաբորատորիաների և ակադեմիական հաստատությունների փորձագետների ներգրավման համար։