Մինսկի խմբի մամլո հաղորդագրությունը

ՄինսկիՓարիզ, 3 հունիսի, 2016թ. — ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, դեսպան Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներից և դեսպան Պիեռ Անդրյոն Ֆրանսիայից) մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպում ունեցան Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ, իսկ հունիսի 2-ին Փարիզում հանդիպեցին Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ՝ քննության առնելու մայիսի 16-ին Վիեննայում կայացած բարձր մակարդակի հանդիպման որոշումների իրականացումը: Հանդիպումներին նաև մասնակցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջի Կասպրչեկը:

Արտգործնախարարները վերահաստատեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Համանախագահները նախարարների քննությանը հանձնեցին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի գրասենյակի ընդլայնման ու ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմի ձևավորման մասին նախնական փաստաթղթերը:

Նախարարները հաստատեցին Նախագահների համաձայնությունը համակողմանի լուծման շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով հունիսին բանակցային հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ: