Ոչ ներգաղթային վիզան տրամադրվում է ԱՄՆ-ից դուրս մշտական բնակություն ունեցող քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ժամանակավոր հիմունքներով մուտք գործել ԱՄՆ (զբոսաշրջության, բուժման, գործնական այցի, ժամանակավոր աշխատելու և սովորելու նպատակով):
Թմրամիջոցների հետաքննության դասընթացԱյս շաբաթ, մայիսի 4-ից 8-ը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) միջազգային ուսուցման բաժնի դասախոսները անց են կացնում Թմրամիջոցների հետաքննության դասընթաց ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների համար: Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները. հարցաքննություն և բացատրություն վերցնելու տեխնիկա, գործակալի հետ աշխատանք, քողարկված գործունեություն, արտաքին դիտարկում, տեխնիկական սարքերի օգտագործում, գաղտնալսում, գործողությունների տակտիկական պլանավորում, սպայի անվտանգություն: Այս դասընթացը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բաժնի կողմից ՀՀ արդարադատության ոլորտում իրականացվող աջակցության շրջանակում: