
ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ. Կիրակի օրը, մայիսի 10-ին ժամը 12:00-15:00 Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Խաղաղության կորպուսի կամավորների և Հայաստանի անգլերեն լեզվի ուսուցիչների ասոցիացիայի (AELTA) կողմից կազմակերպված Ասմունքի 5-րդ ամենամյա հանրապետական մրցույթը: Միջոցառումը սկսվեց ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի ղեկավար՝ ժաքլին Դիլիյի ելույթի խոսքով:
Ասմունքի համազգային մրցույթն առաջին անգամ կազմակերպվեց 2010թ. Հրազդանում՝ Խաղաղության կորպուսի կամավորներից մեկի ջանքերով: Այս տարի մրցույթին մասնակցում են 48 դպրոցականներ Հայաստանի տարբեր շրջաններից: Իրենց հասակակիցների հետ մրցապայքարի դուրս կգան 7-12-րդ դասարանների աշակերտները՝ հնչեցնելով ամերիկյան և անգլիական բանաստեղծների ինքնատիպ ստեղծագործությունները: Բոլոր ժամանակների հայտնի ու սիրված բանաստեղծությունների կողքին աշակերտների շուրթերից կհնչեն նաև մերօրյա բանաստեղծների ստեղծագործությունները:
Խաղաղության կորպուսն հիմնադրվել է 1961թ. նախագահ Ջոն Քեննեդու կողմից: Հայաստանում գործում է 1992թ.-ից և այդ ժամանակվանից ի վեր Հայաստանի տարբեր բնակավայրերում ծառայել են Խաղաղության կորպուսի շուրջ 850 կամավորներ հիմնականում հետևյալ երկու ծրագրային ուղղություններով` անգլերենի ուսուցում և համայնքային ու երիտասարդական նախաձեռնություններ:
Խաղաղության կորպուսն ունի երեք հիմնական նպատակ. օգնել այլ երկրներին փորձառու կամավորների պահանջարկը լրացնելու հարցում. նպաստել, որ այլ երկրներում ճիշտ ընկալեն ամերիկացիներին. օգնել, որ ամերիկացիները ճիշտ ընկալեն այլ մշակույթները:
Հայաստանում Խաղաղության կորպուսի և վերջինիս ծրագրերի մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք՝ http://armenia.peacecorps.gov: