Ոչ ներգաղթային վիզան տրամադրվում է ԱՄՆ-ից դուրս մշտական բնակություն ունեցող քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ժամանակավոր հիմունքներով մուտք գործել ԱՄՆ (զբոսաշրջության, բուժման, գործնական այցի, ժամանակավոր աշխատելու և սովորելու նպատակով):
ՆԱՏՕ-ի շաբաթ 2014թ., Հայաստան. համակարգման գործառույթի փոխանցումը նշանավորող ընդունելություն
Home Home | News & Events - HY | ՆԱՏՕ-ի շաբաթ 2014թ., Հայաստան. համակարգման գործառույթի փոխանցումը նշանավորող ընդունելություն
Գերմանիայի դեսպան Ռեյներ Մորելլը, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը ընդունելության ժամանակՀայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակում (10-14-ը նոյեմբերի) ընդունելություն էր կազմակերպվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի կողմից: ՆԱՏՕ-ի շաբաթն անցկացվում է Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանությունների նախաձեռնությամբ՝ ՀՀ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ: Այս տարի միջոցառումների թեմատիկ ուղղվածությունը կանանց, խաղաղությանը և անվտանգությանը վերաբերող հարցերն են և փոխգործակցելիությունը: ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում անցկացվող միջոցառումներն անդրադարձ են կատարում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերությանը Կոսովոյի ու Աֆղանստանի առաքելությունների, ինչպես նաև Գործընկերություն հանուն Խաղաղության ծրագրի շրջանակում: ՆԱՏՕ-ի շաբաթվան նվիրված այս տարվա ընդունելությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի նստավայրում խորհրդանշական էր ու նշանավորվում էր նրանով, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները համակարգող դեսպանության գործառույթը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունից փոխանցվում էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությանը: Միջոցառման հյուրերի շարքում էին ՀՀ պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, ռազմական կցորդներ, լրագրողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: