Երկուշաբթի, հունիսի 22-ին նախագահ Թրամփը ստորագրել է հռչակագիր, որը կասեցնում է մուտքը Միացյալ Նահանգներ որոշ ներգաղթյալների և ոչ-ներգաղթյալների, ովքեր վտանգ են ներկայացնում ԱՄՆ աշխատաշուկայի համար կորոնավիրուսի բռնկումից հետո: Հռչակագիրը երկարաձգում է որոշ ներգաղթյալների մուտքը կասեցնող 10014 Նախագահական Հռչակագիրը մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը: Հռչակագրում նշված նոր սահմանափակումները ուժի մեջ են մտել չորեքշաբթի, հունիսի 24-ին, 08:01-ին և լրանում են 2020թ.-ի դեկտեմբերի 31-ին, եթե Նախագահը դրանք չերկարաձգի: Հռչակագրի սահմանափակումները չեն վերաբերում ԱՄՆ քաղաքացիներին, մշտական օրինական բնակիչներին և նրանց, ովքեր գտնվում են կամ գտնվել են Միացյալ Նահանգներում կամ ովքեր հռչակագրի ուժի մեջ մտնելու օրվանից վավեր ոչ-ներգաղթային և ներգաղթային վիզաներ ունեն: Վիզաների ծառայությունների տրամադրումը դադարեցված է Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում և հյուպատոսություններում, սակայն, եթե ռեսուրսները թույլ տան, դեսպանատները և հյուպատոսությունները կշարունակեն վիզաների ծառայություններ տրամադրել անհետաձգելի և առաքելության համար կարևոր դեպքերում, եթե դիմորդները ենթակա չեն այս Նախագահական հռչակագրի սահմանափակումներին: Նախագահական հռչակագրի ամբողջական տեքստը հասանելի է Սպիտակ Տան կայքում՝ https://www.whitehouse.gov/presidential-actions/proclamation-suspending-entry-aliens-present-risk-u-s-labor-market-following-coronavirus-outbreak/:
Դուք կարող եք նաև այցելել ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը՝ https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/proclamation-suspending-entry-of-immigrants-and-nonimmigrants-who-present-risk-to-the-US-labor-market-during-the-economic-recovery-following-the-COVID-19-outbreak.html հավելյալ տեղեկություն ստանալու համար: