Լուրեր

«Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունը կազմակերպեց երկօրյա աշխատաժողով

«Ամերիկյան խորհուրդներ» կազմակերպությունն ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կազմակերպեցին երկօրյա աշխատաժողով, որի նպատակն էր ԱՄՆ կառավարության շրջանավարտների շրջանում խթանել գործարար կապերի ստեղծումն ու նորարարությունը։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները    շփվեցին միմյանց հետ և ստեղծեցին կապեր՝ միաժամանակ  բարձրացնելով ծրագրի մասին իրենց իրազեկվածությունը։ Նրանք նաև հնարավորություն ունեցան՝ զարգացնել կապերի հաստատման հմտությունները և սովորել, թե ինչպես կարելի է ԱՄՆ փոխանակման ծրագրերի ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունն աջակցում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում Երևանում անցկացվող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին

Նշանավորելով Ձեռներեցության համաշխարհային շաբաթը՝ դեսպան Թրեյսին ուրբաթ օրը փակման խոսքով հանդես եկավ Դեսպանության հովանու ներքո Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ընթացող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին, որը եռօրյա Կարիերայի ճամբարի եզրափակիչ միջոցառումն էր։ ԱՄՆ առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանի կազմակերպած ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել աշխատարանների ու քննարկումների, որոնց ընթացքում արծարծվեցին ապագա աշխատատեղերի ու ապագա հմտությունների հարցերը, կենսագրական պատրաստելու և աշխատանքային հարցազրույց ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ և Հայաստանը ուժեղացնում են համագործակցությունը կենսահաբեկչության հետաքննության ոլորտում

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը ս․թ․-ի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 1-ն անցկացրեց Կենսահաբեկչության համատեղ հետաքննության միջազգային հնգօրյա սեմինար։ Սեմինարին մասնակցեցին հանրային առողջապահության, անասնաբուժության և իրավապահ ոլորտների միջին օղակի 24 պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ ազգային ...
Կարդալ ավելին»

2019թ․ ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին աճել է 40 տոկոսով

ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։ Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ ...
Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը`  շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը:   Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ),  այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ ...
Կարդալ ավելին»