Լուրեր

Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացումը և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկը

Երևան, Հայաստան – Ս․թ․ դեկտեմբերի 9-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ մասնակցեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը և Երևանի պետական համալսարանում «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը։ 2019թ․, դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից, ԵՊՀ-ը ձեռնամուխ եղավ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ...
Կարդալ ավելին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունը

Վաշինգտոն/Մոսկվա/Փարիզ 7 դեկտեմբերի, 2021թ․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, իրենց աջակցությունն են հայտնում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը: Համանախագահող երկրները կողմերին կոչ են անում շարունակել սեպտեմբերի նյույորքյան ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը 2021թ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը։ Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։ Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերաբերյալ

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին հաղորդումները խորապես մտահոգում են Միացյալ Նահանգներին։ Մենք երկու կողմերին էլ կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել կոնկրետ քայլեր՝ լարվածությունը թուլացնելու ու հետագա սրացումից խուսափելու համար։ Կողմերին նաև հորդորում ենք ուղղակի ու կառուցողական ներգրավմամբ կարգավորել դեռևս չլուծված հարցերը, այդ թվում՝ սահմանազատման հարցը։ Ինչպես նշված էր Մինսկի խմբի ...
Կարդալ ավելին»

Ամերիկյան դեսպանատունը, ՀՀ ԿԳՄՍՆ-ն ու ՔՈԱՖ-ը բարելավում են անգլերենի կրթության որակը Լոռու մարզում

ԵՐԵՎԱՆ — Նոյեմբերի 13-ին ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագրի ավարտական միջոցառմանը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը, Հայաստանում Ամերիկայի դեսպան Լին Մ․ Թրեյսին և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին եռամյա փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված «Անգլախոս գյուղական դպրոցներ» պիլոտային նախաձեռնության տարածմանը։ Նախաձեռնության նպատակը անգլերենի ուսուցումը Հայաստանի Լոռու մարզի 22 գյուղական համայնքների 24 դպրոցներում խրախուսելն ...
Կարդալ ավելին»