Հայաստանի անկախության օրվա առթիվ

Նախագահ Օբամայի ու ամերիկյան ժողովրդի անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ի՝ անկախության տոնի առիթով:

Միացյալ Նահանգներն արժևորում է Հայաստանի իր կապերը, որը շարունակում են մնալ առավել քան երբևէ ամուր և որի վառ գրավականը ամերիկյան ներդրումների մակարդակն է Հայաստանի տնտեսությունում: Մենք երախտապարտ ենք միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական զորամիավորումներին՝ իրենց նվիրումի ու զոհողությունների համար և տոնում ենք մեր երկու երկրների մշակութային կերտվածքը երկուստեք հարստացրած բազմաթիվ հայորդիների ձեռքբերումները:

Նշելով Հայաստանի անկախության 24-ամյակը՝ հիշեք, որ Միացյալ Նահանգները Ձեր գործընկերն է ու բարեկամը և որ մենք լիովին աջակցում ենք Հայաստանի անվտանգությանը, բարգավաճմանը և ժողովրդավարական զարգացմանը:

Շնորհավորանքներս և խաղաղության ու բարօրության լավագույն մաղթանքներս աշխարհասփյուռ հայերին: