
Սեպտեմբերի 30-ի երեկոյան ԱՄՆ դեսպանատանը ԱՄՆ դեսպանը և Ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ընդունեցին Ռազմական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող “Միջազգային Ռազմական Կրթություն և Վարժանք” ծրագրի շրջանավարտներին:
“Միջազգային Ռազմական Կրթություն և Վարժանք” ծրագիրը ծախսել է մոտ 8 միլիոն ԱՄՆ դոլար Միացյալ Նահանգների ռազմական կրթական հաստատություններում 189 սպաների, սերժանտների և քաղաքացիական ծառայողների պատրաստման համար: Շրջանավարտներից շատերը զբաղեցնում են կարևորություն ունեցող տարբեր պաշտոններ՝ թե Հայաստանի ներսում, և թե Հայաստանը ներկայացնելով միջազգային ասպարեզում: Այս ծրագրի շրջանավարտների շարքում կան և սերժանտներ ու անգլերեն լեզվի հրահանգիչներ, և գեներալներ ու այլ երկրներում ռազմական կցորդներ: