ԹՊԻՀ – ՀԴԲ – ՀՀ Արդարադատության ակադեմիայի համագործակցությունը «Սոցիալական ցանցերի և բաց աղբյուրների օգտագործում» դասընթացի շրջանակում

INL-FBI-Justice Academy Partnership: Social Media and Open Source Investigations Training

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը կազմակերպել էր «Սոցիալական ցանցերի և բաց աղբյուրների օգտագործումը» թեմայով 3-օրյա դասընթաց ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ՀՀ Քննչական կոմիտեի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննիչների, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների համար: Այս համատեղ միջոցառումն անցկացվել է ՀՀ արդարադատության ակադեմիայում` ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) փորձագետի մասնակցությամբ և ԹՊԻՀ ծրագրի ֆինանսավորմամբ:

ՀԴԲ-ի փորձագետը մասնակիցներին ներկայացրեց քրեական գործեր քննելիս թվային տեխնոլոգիաների օգտագործման եղանակները, մանրամասնեց թե ինչ տեսակի տեղեկատվություն է հնարավոր գտնել համացանցի բաց աղբյուրների շտեմարաններում և անդրադարձ կատարեց սոցիալական ցանցերում տեղ գտած խոստովանական գրառումներին և ապացույցներին, ինչպես նաև նշեց համացանցային գործիքները, ծրագրային ապահովումներն ու հավելվածները, որ կարող են օգտագործվել քրեական գործերի արդյունավետ ու նպատակային քննության նպատակով:

Նման վերապատրաստումները օգնում են Հայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում` միաժամանակ նպաստելով ամերիկացիների անվտանգությանը ԱՄՆ-ում՝ միջազգային հանցավորությանը, այլ երկրներում հանցավոր խմբերի գործունեությանը և անօրինական թմրամիջոցների շրջանառությանը հակազդելու միջոցով:

Կարող եք այստեղ ծանոթանալ, թե ինչպես է ԹՊԻՀ-ն իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությանը՝ պայքարելով միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անկայուն իրավիճակների դեմ: