Ապրիլի 23-24-ը ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցութհան բյուրոն (ԹՊԻՀ) հովանավորել է առանցքային գերատեսչություննրից տասը ներկայացուցիչների մասնակցությունը Վիենայում ԵԱՀԿ քարտուղարության կողմից կազմակերպած 18-րդ համաժողովին՝ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինք» խորագրով: Այս տարվա միջոցառումն ուղղված էր խթանելու ակտիվ համագործակցության գործընթացը` տեղական, ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերի հետագա ամրապնդման և համագործակցության համար:
Ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց փորձը, տեղական և միջազգային համագործակցության հաստատելու, պետականհաստատությունների զարգացման և տուժածների պաշտպանության համար նոր ռեսուրսներ հայտնաբերելու, հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու և մարդկանց թրաֆիքինգի տարբեր տեսակների կանխարգելման վերաբերյալ: Կոնֆերանսի ընթացքում անցկացվեցին նաև թեմատիկ քննարկումներ, որոնք ուղղված էին հանցագործությունից տուժածների համար փոխհատուցման ապահովման, գենդերային հարցերին և մարդկանց թրաֆիքինգի դրույթների, քաղաքացիական հասարակության դերի, անչափահասների պաշտպանության և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում լրատվամիջոցների մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ:
Հայաստանի մասնակցությունը կոնֆերանսին կնպաստիՀայաստանի իրավապահ համակարգի արդիականացման, անդրազգային հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործին, միաժամանակ կապահովի ԱՄՆ բնակչության անվտանգությունը՝ հակազդելով միջազգային հանցավորությանը, այլ երկրներում հանցավոր խմբերի գործունեությանը և անօրինական թմրամիջոցների շրջանառությանը:
Հետևեք այս հղումով և ծանոթացեք, թե ինչպես է ԹՊԻՀ-ն իր գործունեությամբ նպաստում բնակչության անվտանգությանը՝ պայքարելով միջազգային հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և անկայուն իրավիճակների դեմ: