ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուր

Chargé d’Affaires Rafik Mansour

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը նախարար-խորհրդականի դասի ավագ կադրային դիվանագետ է և 2016թ.-ից ծառայել է Հայաստանում որպես փոխդեսպան և գործերի ժամանակավոր հավատարմատար:

Ավելի վաղ նա պետքարտուղարության Եվրոպայի ու Եվրասիայի վարչության հանրային դիվանագիտության գրասենյակի փոխտնօրենն էր և զբաղվում էր տարածաշրջանի 50 երկրների հետ իրականացվող հանրային դիվանագիտության աշխատանքների, քաղաքականության և ռեսուրսների համակարգմամբ:  Մինչ այդ նա ծառայել է որպես Հանրային դիվանագիտության գրասենյակի տնօրեն՝ Լիբիայում և Ալժիրում, Մշակութային հարցերով խորհրդական՝ Իրաքում և Ֆրանսիայում, Քաղաքական հարցերով պատասխանատու՝ Իտալիայում և Քաղաքական ու տնտեսական հարցերով պատասխանատու՝ Ռուսաստանում: Նրա առաջին արտերկրյա նշանակումը եղել է Հայիթիում՝ որպես փոխհյուպատոս:

Պ-ն Մանսուրն արժանացել է պետքարտուղարության բազմաթիվ պարգևների, իսկ հանրային դիվանագիտության ոլորտում ակնառու ներդրումները ճանաչելու համար անցկացվող Էդվարդ Մուրոուի անվան մրցանակաբաշխությունում 2009թ.-ին նա ճանաչվեց երկրորդը՝ Ալժիրում բռնի ծայրահեղականության դեմ պայքարում օրինակելի դիվանագիտական ջանքերի համար:

Պ-ն Մանսուրն ուսանել է Կալիֆորնիայի Իրվին համալսարանում՝ ունի կենսաբանության բակալավրի կոչում և ֆրանսիական գրականության բակալավրի կոչում: Նա նաև ուսանել է Ազգային ռազմական քոլեջում՝  ստանալով ազգային անվտանգության ռազմավարության հարցերով մագիստրոսի կոչում:  Խոսում է արաբերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իտալերեն ու կրեոլերեն: