
Չիփ Լեյթինենը ԱՄՆ դիվանագիտական կորպուսի կադրային ծառայող է և ներկայումս զբաղեցնում է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանի կամ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Մինչ այդ նա տնտեսական հարցերով խորհրդական էր Հունաստանում ԱՄՆ դեսպանատանը։ Պ-ն Լեյթինենը ղեկավարել է ԱՄՆ դեսպանության տնտեսական գործակցության թիմերի աշխատանքը Իսլամաբադում (Պակիստան) և Կիևում (Ուկրաինա)։ Նա նաև որպես տնտեսագետ աշխատել է Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարության Զարգացման ֆինանսավորման գրասենյակում։ Նաև աշխատել է Տաշքենդի (Ուզբեկստան), Բրատիսլավայի (Սլովակիա), Օտտավայի (Կանադա) և Դակայի (Բանգլադեշ) ԱՄՆ դեսպանություններում։ Մինչ դիվանագիտական ծառայության անցնելը եղել է տնտեսագետ-խորհրդատու մայրաքաղաք Վաշինգտոնում և կամավոր Գանայում՝ «Խաղաղության կորպուսի» կազմում։
Պ-ն Լեյթինենը ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի գիտական աստիճան՝ Ֆլեթչերի իրավագիտության և դիվանագիտության դպրոցում և մաթեմատիկայի բակալավրի գիտական աստիճան՝ Դենիսոնի համալսարանում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։