ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ստեղծման գաղափարը հաստատվել է ԱՄՆ կոնգրեսի կողմից 2000թ. աշնանը և այդ ժամանակվանից ի վեր Հիմնադրամի ներքո իրականացվել են մշակութային արժեքների պահպանության 640 ծրագրեր աշխարհի 100 երկրներում, որոնց իրականացմանն ուղղվել է շուրջ 26 միլիոն ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվում են մշակութային արժեքների պահպանությանն ուղղված բազմազան ծրագրեր, մասնավորապես` պատմական նշանակության շենքերի վերականգնում, թանգարանային հավաքածուների հաշվառում և պահպանում, հնաբանական վայրերի պահպանություն, անհետացման եզրին գտնվող ավանդական արվեստների, տեղական լեզուների/բարբառների պահպանությանն ուղղված աշխատանքներ և արխիվների ու ձեռագրերի պահպանման պայմանների բարելավում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվել են հետևյալ ծրագրերը.
- 2005թ. Կինո-ֆոտո-ֆոնո արխիվ. ջերմաօդային կարգավորման համակարգ Հայաստանի ազգային կինո-ֆոտո-ֆոնո արխիվի պահոցի համար
- 2007թ. Տաթևի գիտակրթական կենտրոն. 9-րդ դարի համալիրի տարածքի մաքրում և պատերի ամրացում
- 2009թ. Նորատուսի միջնադարյան գերեզմանատուն. աշխարհում գոյություն ունեցող միջնադարյան խաչքարերի ամենամեծ հավաքածուի հաշվառում ու տարածքի պարսպապատում
- 2010թ. Ազգագրական պարի և երգի պահպանություն
- 2011թ. Միջնադարյան քարե կամրջի պահպանություն Գառնու կիրճում
- 2013թ. Արենի քարանձավի պահպանություն, Վայոց Ձորի մարզ
- 2013թ. Դաշտադեմ (7-19-րդ դդ.) ամրոցի վերականգնում և պահպանում
- 2013թ. Ռաֆայել Աթոյանի «Ջաղացի ճանապարհին» որմնանկարի վերականգնում և պահպանություն