ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ․ Բլինքեն
4 մայիսի 2023թ․
Այս շաբաթ ես Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում երկկողմ խաղաղության բանակցությունների նպատակով հյուրընկալեցի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ ու կառուցողական շարքից հետո կողմերը նշանակալի առաջընթաց արձանագրեցին դժվարին հարցերի լուծման ուղղությամբ։
Կողմերը երկուստեք հանդես բերեցին հարաբերությունների կարգավորման և երկու երկրների միջև առկա երկարամյա հակամարտությանը վերջ դնելու անկեղծ հանձնառություն։
Հայաստանն ու Ադրբեջանը երկուստեք սկզբունքայնորեն համաձայնեցին որոշ հարցերի շուրջ, իսկ մնացյալ հարցերի շուրջ առավել հստակ պատկերացում կազմեցին մեկը մյուսի դիրքորոշման վերաբերյալ։ Նախարարներին ես առաջարկել եմ վերադառնալ իրենց մայրաքաղաքներ և իրենց կառավարություններին ներկայացնել հավելյալ բարի կամքի, ճկունության ու փոխզիջումների դրսևորմամբ համաձայնության հասնելու հեռանկարը։ Միացյալ Նահանգները կշարունակի ներգրավված մնալ և լիարժեք սատարել տևական ու կայուն խաղաղության հասնելու նրանց ջանքերին։