ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանյան Դաշնությունից, դեսպան Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներից և դեսպան Պիեռ Անդրիուն Ֆրանսիայից) լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցող հրադադարի լայնամասշտաբ խախտումների մասին հաղոդումների հետ կապված: Մենք խստիվ դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավ ենք ապրում անիմաստ կորսված մարդկային կյանքերի համար, որոնց շարքում կան քաղաքացիական զոհեր:
Համանախագահները կոչ են անում կողմերին դադարեցնել կրակոցները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ տեղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Նրանք վերահաստատում են, որ հակամարտության խաղաղ բանակցային լուծումն այլընտրանք չունի և, որ պատերազմը չի կարող տարբերակ լինել: