ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն գործակցում է Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության հետ մի ծրագրի շրջանակում իրականացնելով ուսուցիչների վերապատրաստում, որի նպատակը Հայաստանի պատանիների հետ սոցիալական ներառման ու հաշմանդամության հետ կապված հարցերի շուրջ երկխոսության ծավալումն է: Հիսուն ուսուցիչներ մասնակցում էին սեմինարների, որոնք իրենց մեջ ներառում էին գրքի վրա հիմնված դասապլաններ։ «Հրաշքը» գիրքը պատմում է խիստ արտահայտված դիմային արատներ ունեցող և ամբողջ կյանքում տնային ուսուցում անցած մի տղայի ու դպրոցում նրա ունեցած դժվարությունների մասին:
«Կյանքը լի է հրաշքներով» ծրագիրը նախաձեռնվել և ֆինանսավորվել է ԱՄՆ դեսպանատան կողմից և իրականցվել է Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության հետ համատեղ։ Այն բաղկացած է մի քանի փուլերից․ Գրքի հայերեն թարգմանություն; Դասապլանների կազմում; Ուսուցիչների վերապատրաստում; Քննարկումներ հայաստանյան 50 դպրոցների 14-16 տարեկան ուսանողների հետ; Նկարչական մրցույթ “Հրաշքը” գրքի թեմայով։ Ծրագրի ավարտին ուսուցիչները և աշակերտները կհրավիրվեն երիտասարդական սամիթի, որը և կեզրափակի այս նախագիծը։
“Հրաշքը” գիրքը կարող եք ներբեռնել հետևյալ եղանակներով։
Apple սարքեր:
Apple iBookstore — https://itunes.apple.com/us/book/hrask/id971615289?ls=1&mt=11
Android սարքեր:
Google Play — https://play.google.com/store/books/details?id=06LRBgAAQBAJ
Համակարգիչ:
Google Books — http://books.google.am/books/about?id=06LRBgAAQBAJ&redir_esc=y
Kindle սարքեր:
http://photos.state.gov/libraries/armenia/231771/PDFs/wonder.mobi
Այլ էլեկտրոնային ընթերցիչներ:
http://photos.state.gov/libraries/armenia/231771/PDFs/wonder.epub