Թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային կոնֆերանսի բացումը Երևանում

Տարածաշրջանային կոնֆերանսի բացում Երևանում
Տարածաշրջանային կոնֆերանսի բացում Երևանում

Այս տարի Հայաստանի և Իրանի ու Վրաստանի և Ադրբեջանի սահմաններին  զգալի քանակությամբ հերոինի առգրավումներով պայմանավորված՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի և Վրաստանի համագործակցությամբ կազմակերպել էին թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ տարածաշրջանային երկու կոնֆերանսներ: Առաջին կոնֆերանսը կայացավ սեպտեմբերի 11-ին և 12-ին Երևանում, և երկրորդ կոնֆերանսը՝ սեպտեմբերի 15-ին և 16-ին Թբիլիսիում: Սույն կոնֆերանսների նպատակն էր աջակցել և նպաստել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների դեմ պայքարին ուղղված ջանքերի ընդլայմանը՝ բարձրացնելով քննիչների, դատախազների և դատավորների հետաքննելու, հետապնդելու և քննության առնելու մասնագիտական ունակություններն այդ հանցավոր կազմակերպություններին առնչվող գործերով:

Հայաստանի համար սույն հիմնահարցի կարևորությամբ պայմանավորված՝ կոնֆերանսը կայացավ բարձր մակարդակով՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Կոնֆերանսը բացեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Այլ բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրեցին ՀՀ դատական իշխանությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն: