ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդը հարգեց Սասնաշենում կործանված ինքնաթիռի անձնակազմի հիշատակը

U.S. Embassy Defense Attaché Commemorates Sasnashen Plane Tragedy

Սեպտեմբերի 2-ին գնդապետ Բրյուս Մերֆին և ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցները Սասնաշենի բնակիչների հետ միասին հարգանքի տուրք մատուցեցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռի կործանման 59-րդ տարելիցի կապակցությամբ: Ինքնաթիռը խոցվել էր սովետական կործանիչների կոցմից հայկական հողի վրա: 1958թ տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվեցին ԱՄՆ Ռազմաօդային ուժերի բոլոր 17 զինծառայողները, որոնք գտնվում էին ինքնաթիռում: Արարողությունը տեղի ունեցավ Սասնաշենում տեղակայված C-130-ին նվիրված հուշարձանի մոտ, որը  գտվում է ինքնաթիռի կործանման վայրին նայող ժայռոտ բարձրունքի վրա:

Այն բանից հետո, երբ սովետական կործանիչները գրոհեցին անզեն տրանսպորտային ինքնաթիռը, որը անկանխամտացված շեղվել էր ուղղուց, C-130-ի աջ թևը բռնկվեց իսկ պոչամասը առաառանձնացավ, որից հետո ինքնաթիռը սկսեց արագորեն կորցնել բարձրությունը: Համաձայն տեղի բնակչության վկայությունների ԱՄՆ օդաչուները ուղղորդեցին ինքնաթիռը այնպես, որպեսզի խուսափեն գյուղի վրա ընկնելուց, և իրենց վարպետության և անձնազոհության արդյունքում խուսափեցին ավելորդ զոհերից: Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ամեն տարի ի հիշատակ զոհվածների սխրագործության գյուղի բնակիչները ծաղիկներ են բերում կործանման վայր:

Գնդապետ Մերֆին նշեց, որ այս արարողությունը նվիրված է ոչ միայն զոհված հիշատակին, այլ նաև վկայում է ԱՄՆ և Հայաստանի գործընկերության մասին, քանի-որ գյուղի բնակիչները իրենք են ամեն տարի պատվում զոհվածների հիշատակը և կառուցել են այս գեղեցիկ հուշարձանը, որի վրա գրված են նախագահ Ռեյգանի խոսքերը. “Ազատությունը ամենաթանկ բանն է աշխարհում և չպետք է մոռանալ, որ այն երբեք ձրի չէ: Ազատությունը չի վճարում միանվագ՝ յուրաքանչյուր սերունդ ունի իր ներդրումը: Առավելը, որ կարող ենք ժառանգել գալիք սերունքներին՝ ազատություն ունենալու հնարավորությունն է:”

https://www.nsa.gov/news-features/declassified-documents/c130-shootdown/

http://www.arlingtoncemetery.net/armenia.htm