Ոչխարների խուզ և քանթրի երաժշտություն

Ոչխարների խուզ և քանթրի երաժշտություն
Ոչխարների խուզ և քանթրի երաժշտություն
Մայիսի 3-ին ԱՄՆ դեսպան Հեֆերնը ուղևորվել էր Սյունիքի մարզ մի շարք միջոցառումների մասնակցելու համար: Դրանցից առաջինը տեղի ունեցավ Տա Թևեր ճոպանողու մոտ՝ Հալիձորում: Տաթևի վերածնունդ և Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամների կողմից կազմակերպված այս միջոցառումը համախմբել էր մի քանի գյուղեր ոչխարների խուզի փառատոնում մրցելու նպատակով: Տարբեր արտադրողներ վաճառում էին տարածաշրջանին բնորոշ ուտեստներ և այլ ձեռքի գործեր: Դեսպանը նույնպես փորձեց իր ուժերը ոչխարների խուզի գործում և բացահայտեց, որ դա ավելի բարդ է քան ինքը կարծում էր: Նույն օրը ավելի ուշ դեսպանը Կապանի քաղաքապետ՝ Աշոտ Հայրապետյանի հետ այցելեց Կապանի համայնքային սպասարկման կենտրոն: ԱՄՆ ՄԶԳ-ն հովանավորությամբ այստեղ իրականացվում է մի յուրահատուկ ծրագիր, որը օգնել է ստեղծել մի միասնական համայնքային ծառայությունների կենտրոն: Այս սպասարկման կենտրոնը կբարձրացնի քաղաքապետարանի արդյունավետությունը և կնպաստի Կապանի ժողովրդի ավելի արդյունավետ իրազեկմանը: Դրանից հետո դեսպան Հեֆերնը տեղեկացավ Կապանում տեղի ունեցող զարգացումներին և ներկա գտնվեց մի համերգի, որը կազմակերպվել էր ԱՄՆ դեսպանատան հասարակությունների հետ կապերի բաժնի կողմից: Ելույթ էր ունենում «The Band» խումբը,  որոնք մասնագիտացել էին ամերիկյան քանթրի ոճի երաժշտության մեջ: “Նանե” պարային համույթը, իր գեղարվեստական ղեկավար Նարինե Թոփոլյանի հետ ստանձնեցին քանթրի պարաոճի ուսուցման գործընթացը: Չնայած համերգի սկզբին տեղացած անձրևին դեսպան Հեֆերնը գլխավորեց պարը և անգամ Սյունիքի մարզպետը պատրաստակամությամբ միացավ պարին: