Խոսնակ Փելոսի․ Շնորհակալություն, մեծարգո ԱԺ նախագահ։ Շնորհակալ ենք կոնգրեսական պատվիրակությանն ընդունելու և մեր երկու երկրների և մեր խորհրդարանների միջև կապերն ամրապնդելու ձեր հանձնառության համար։ Ինչպես ընդգծեցիք, մեր այցի կարևոր մասերից մեկը մեր խոսակցությունները շարունակելն է։
Այս տարի ավելի վաղ ինձ համար պատիվ էր ընդունել ԱԺ նախագահին Կապիտոլիումում՝ ԱՄՆ խորհրդարանում, որտեղ մենք քննարկեցինք Հայաստանում ժողովրդավարության և անվտանգության առաջ մղման հարցերը։ Այսօր ես պատվավոր հուշամեդալի արժանացա և անչափ զգացված եմ այդ մեծարանքի համար։ Դա թանգարանում տեղի ունեցավ։
Այժմ ինձ համար պատիվ է լինել Հայաստանում՝ որպես այս երկիր այցելած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակը և ամենաբարձր ամերիկացի պաշտոնյան։ Մենք այստեղ ենք շարունակելու մեր երկխոսությունը։ Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, հանդիպում, որտեղ մեր երկխոսությունը փաստում է Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդավարական հաստատությունների առաջ մղման մասով մեր՝ ԱՄՆ կոնգրեսի հանձնառության մասին։
Մենք հպարտությամբ նշեցինք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Կոնգրեսի ունեցած առաջնորդող դերի մասին, որի արդյունքում 2019թ․ օրենսդրություն ընդունվեց, իսկ անցյալ տարի նախագահ Բայդենն այն պաշտոնապես հաստատեց։ Այս ուղղությամբ աշխատում էին մեր երկու կուսակցությունները, մեր խորհրդարանի երկու պալատները և բավականին տևական ժամանակ։ Ի վերջո, մենք ունեցանք Նախագահ, որն ասաց, որ կստորագրի Հայոց ցեղասպանության բանաձևը։ Շնորհակալ ենք Նախագահին դրա համար և այս տարի Հայաստանի վարչապետին Ժողովրդավարության գագաթնաժողովին հրավիրելու համար։
Առաջ շարժվելով՝ Հայաստանի համար անվտանգությունը մշտապես ուշադրության կենտրոնում է եղել․ նշեմ, որ այս այցը պլանավորվել էր նախքան Հայաստանի սահմանին կատարված հարձակումը։ Եվ կրկին, երբ մենք գլխավորում ենք [կոնգրեսական պատվիրակություններ], դա միշտ անվտանգությանն է առնչվում՝ մեր անվտանգությանը, մեր փոխադարձ անվտանգությանը, տարածաշրջանային անվտանգությանը, գլոբալ անվտանգությանը։ Հայաստանը մեզ համար առանձնակի կարևորություն ունի, քանի որ անվտանգությունը դիտարկվում է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ապօրինի և մահաբեր հարձակումներից հետո։ Մենք խիստ դատապարտում ենք հարձակումները․ մենք և մեր պատվիրակությունը Կոնգրեսի անունից դատապարտում է հարձակումները, որոնք սպառնում են այդքան անհրաժեշտ խաղաղության հեռանկարներին։
Միացյալ Նահանգները, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, վաղուց ի վեր հստակ մատնանշել է, որ ռազմական լուծում չի կարող լինել։ Համանախագահողը մեր Նախագահն է։ Մենք շարունակում են ուշի-ուշով հետևել իրավիճակին և շարունակում ենք աջակցել հակամարտությանն առնչվող խնդիրների բանակցային, համապարփակ և կայուն կարգավորմանը։ Մեր ավելի վաղ կայացած հանդիպումներում ես նշեցի ջանքերի մասին, որոնք տասնամյակներ Կոնգրեսի երկու կուսակցությունների կողմից ձեռնարկվել են․ մենք փորձել ենք այդ հակամարտության համար պատասխան պահանջել Թուրքիայից, ինչպես նաև Ադրբեջանից։
Մինչ ձեր հարցերին պատասխանելը հպարտությամբ ներկայացնեմ Հայաստանի հարցերով երեք ամենավառ առաջամարտիկներին, որ երբևիցե եղել են Կոնգրեսի կազմում․ Կոնգրեսի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Նյու Ջերսիից ընտրված կոնգրեսական Ֆրանկ Փալոնե․ կոնգրեսական Ջեքի Սփիեր, որը շատ հանձնաժողովներում է նախագահել, բայց նշեմ երկու ամենակարևորները՝ Ներկայացուցիչների պալատի զինված ծառայությունների զինվորական անձնակազմի և հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, Ռազմավարական տեխնոլոգիաների և առաջատար հետազոտությունների ենթահանձնաժողովի նախագահ․ ոչ ոք երկու ենթահանձնաժողովի նախագահ չէ, բացի Ջեքիից․ և կոնգրեսական Աննա Էշու Կալիֆորնիայից, որը նախկինում Հետախուզական հարցերով հանձնաժողովի անդամ էր, իսկ այժմ Էներգետիկ և կոմերցիոն հանձնաժողովի ներքո գտնվող Առողջապահական հարցերով ենթահանձնաժողովի նախագահն է։
Ես նշում եմ նրանց ղեկավար դերերը՝ փաստելու նրանց ունեցած դիրքն ու հարգանքը Կոնգրեսում։ Նրանց հայանպաստ դիրքը, կոնգրեսական Էշուի և Սփիերի պարագայում բնականորեն պայմանավորված նաև իրենց հայկական արմատներով, գաղափարական է ռազմավարական մտածողության, զարգացումների մասին տեղեկացվածության և ամուր ու ազատ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու մեր հանձնառության տեսանկյունից։ Որպես կալիֆորնիացիներ մենք երեքս էլ գիտակցում ենք, որ ամերիկահայերի 40 տոկոսն ապրում են Կալիֆորնիայում։ Մեզ համար սա կարծես ընտանեկան այց է, քանի որ մենք շրջապատված ենք ոչ միայն իրենց ժառանգությամբ, այլ նաև Ամերիկայի հանդեպ նրանց մեծ հավատով ու հայրենասիրությամբ։
Մեր հանդիպումը մի քանի կարևոր ներգրավվածություններից մեկն է, որը կշարունակի իրազեկում ապահովել Կոնգրեսի աշխատանքի համար։ Մենք շատ բան իմացանք՝ լսելով խորհրդարանականներին, մասնավորապես առկա խնդիրների և մարտահրավերների մասին, որոնց բոլորս բախվում ենք․․․ ամրապնդելու մեր փոխգործակցությունը Հայաստանի հետ և առաջ մղելու մեր արժեքներն ու շահերը տարածաշրջանում։
Ուզում եմ կրկին Ձեզ շնորհակալություն հայտնել հյուրընկալության և այս տարի ավելի վաղ Վաշինգտոնում հանդիպելու և մեր խոսակցությունը ժամանակի ընթացքում և այժմ անձամբ շարունակելու հնարավորության համար։
Շնորհակալություն։
***
Խոսնակ Փելոսի․ Դե ինչպես դուք տեսաք, Միացյալ Նահանգների անմիջական արձագանքը բռնությունների դադարեցումն էր և հրադադարի հաստատումը։ Մեր պատվիրակությունը, մենք բացահայտ նշել ենք, որ սա նախաձեռնել են ադրբեջանցիները և պետք է դա ընդունել ու հասկանալ, թե ինչպես կանգնեցնել այն։ Այս այցի ընթացքում մենք իմացանք հակամարտության հետ կապված այսպես կոչված խաղաղության համաձայնագրից բխած մարտահրավերների մասին․․․ 2020թ․ հակամարտության կարգավորումը և ինչպես դա կարող էր գուցե հանգեցնել այս պահի ադրբեջանական բռնություններին։ Եվ ես խոստացա իմ գործընկերներին, որ նրանք պետք է պատասխանեն այդ հարցին։
Կոնգրեսական Սփիեր․ ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է ներկայացրել, և այս այցի բոլոր մասնակիցներս դրա համահեղինակներն ենք․ այնտեղ ասվելու է, որ մենք դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, որ նրանք պետք է դադարեցնեն և հետ քաշվեն։ Հուսով ենք, որ այս բանաձևը հնարավորինս շուտ կլինի։
Ինչ վերաբերում է Հայաստանի մասով մեր հանձնառությանը, ապա մենք կշարունակենք աջակցել Հայաստանի ժողովրդավարության ու սահմանների ամբողջականությանը և դիմակայել այս սահմանները փոխելու ցանկացած փորձի։
***
Խոսնակ Փելոսի․ Շնորհակալություն համապարփակ հարցի համար։ Պ-ն Փալոնե, դու՞ք կարձագանքեք։
Կոնգրեսական Փալոնե․ Ես իմ անունից կխոսեմ․․․ չեմ ուզում մյուսների անունից խոսել․․․ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգային պայմանավորվածության մաս է կազմում։ Այս առումով մենք որևէ բան չենք առաջարկում։ Մենք ասում ենք, որ Միացյալ Նահանգները խիստ մտահոգ է Հայաստանի անվտանգությամբ․ մենք ուզում ենք անել այն ինչ կարող ենք՝ առավել աջակից լինելու Հայաստանին անվտանգությանը և պատրաստ ենք աշխատել՝ տեսնելու ինչ կարող է անել Միացյալ Նահանգները օգնելու Հայաստանի անվտանգության հարցում՝ առանց որևէ հղում կատարելու Ռուսաստանին կամ Ռուսաստանի հետ գործող պայմանավորվածություններին։
Խոսնակ Փելոսի․ Գործընկերոջս ասածին ավելացնեմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում ուրախացնում է ողջ աշխարհին։ Թավշյա հեղափոխությունը աշխարհով մեկ ողջունվեց։ Եվ այն ամրապնդվեց վերջին ընտրություններով, որոնք ազատ էին, արդար և ճանաչվեցին այդպիսին։ Եվ կրկին, դուք դեպի ժողովրդավարություն անցման լավ օրինակ եք։ Մենք աջակցում ենք դրան։
Կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Պ-ն Փալոնեն նշեց, որ այլ սուբյեկտների հետ իր փոխհարաբերությունների մասին որոշումները Հայաստանն է կայացնում։ Բայց մեր տեսանկյունից, և առանց «բայցի», Հայաստանի տարածքային, անվտանգային և ինքնիշխանության հարցերը, հայաստանյան ժողովրդավարությունը արժեք են հանդիսանում մեզ համար՝ Ամերիկայում։ Եվ այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք մեր ազդեցությունը, մեր լծակները պետք է գործի դնենք ցույց տալու, որ Հայաստանի ժողովրդավարությունը և ինքնիշխանությունը առաջնահերթություն է։ Խոսում ենք մեր մասով․ Հայաստանին չենք ասում, թե ինչ է պետք անել։ Հետաքրքիր է, որ նրանք հուսախաբ են եղել, քանի որ այդ փոխհարաբերությունների շրջանակում պաշտպանության փոխարեն փաստահավաքներ են ապահովվել։ Մենք կտեսնենք՝ ինչ կլինի, ինչ կլինի հաջորդիվ։
Կոնգրեսական Սփիերը նշեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ներխուժումը դատապարտող բանաձևի մասին։ Կոնգրեսում այն շուտով կներկայացվի։ Նշեմ, որ կոնգրեսականը առաջնորդում է այդ քայերը Հետախուզական հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆի հետ, որը համահովանավոր և համանախագահող է եղել բանաձևի ներկայացման հարցում։ Նա նաև Հայոց ցեղասպանության բանաձևի առաջատար հովանավորն էր։ Նա շատ բան է արել, նա հասել է բանաձևին և ես ուզում եմ ընդգծել նրա ջանքերը։
***
Խոսնակ Փելոսի․ Նախ մեր այցն ու քննարկումներն արժեքավոր են այն առումով, որ լսում ենք ձեր տեսակետները, Հայաստանի տեսակետներն այն մասին, թե ինչպես կարող ենք օգտակար լինել։ Եվ առայժմ մեր քննարկումներն առավելապես այս հարցի շուրջ են ծավալվել։
Մի կոնկրետ առաջարկ, որն առավելապես տնտեսությունն է վերաբերում, քան անվտանգությանը (թեպետ դրանք փոխկապակցված են), այն էր, որ ԱԺ նախագահը դիմեց մեզ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի» ծրագրում ընդգրկվելուն միտված Հայաստանի քայլերին աջակցելու հարցով։ Տնտեսական աճի և արդարության հարցում դա շատ մեծ նախաձեռնություն է։ Մենք խոստացանք, որ կաշխատենք օգնել այդ հարցում։
Պաշտպանական հարցերի շուրջ․ մենք առավելապես լսում ենք, ոչ թե գալիս և ասում, որ պատրաստ ենք այս կամ այն բանն անել․ մենք լսում ենք, թե ինչ կարիքներ կան։ Կոնգրեսական Էշու, այս հարցում սկսենք ձեզնից։
Կոնգրեսական Էշու․ Շնորհակալություն։ Կարծում եմ կարևոր է նկատել, որ մինչ մեր Հայաստան գալը պաշտպանական մասով Հայաստանի համար նախատեսված բյուջեն ավելացվել էր, նաև ավելի շատ ֆինանսավորում էր նախատեսվել ականազերծման նպատակով, որը նույնպես էական է։ Մեր բոլոր քննարկումներում մենք լսում ենք առաջնորդներին՝ ավելի լավ պատկերացում կազմելու կարիքների մասին, որպեսզի վերադառնալով տուն կարողանանք աշխատել այդ հարցերի շուրջ։
Ժողովրդավարությունը շատ փխրուն է։ Ամերիկյան ժողովուրդը սովորում է, թե ինչքան փխրուն է այն։ Ժողովրդավարությունն ու անվտանգությունը միասին են առաջ շարժվում։ Եվ, որպես աշխարհի ամենախոշոր ժողովրդավարություններից մեկը, մենք ուրախանում ենք, ցնծում ենք այս ժողովրդավարությամբ, ինչպես նշեց խոսնակ Փելոսին։ Մենք ամեն ինչ կանենք ամրապնդելու այն, փայփայելու ժողովրդավարությունը, որի ամրապնդման ուղղությամբ դուք աշխատում եք երկրի ներսում։ Շնորհակալություն։
Խոսնակ Փելոսի․ Շնորհակալություն։ Շնորհակալություն կոնգրեսականներ Էշուին, Սփիերին, Փալոնեին․ նրանք բոլոր նախագահներ են հանձնաժողովներում։
Ամփոփելով ուզում են նշել հետևյալը․ իմ բոլոր գործընկերները փաստեցին, որ ժողովրդավարությունը Հայաստանում արժեք է աշխարհի համար, ուրախություն է աշխարհի համար։ Շնորհավորում եմ Թավշյա հեղափոխության հաջողությունների և վերջին ազատ և արդարացի ընտրությունների կապակցությամբ։
Սակայն հարցը պետք է ավելի ընդգրկուն դիտարկել։ Ո՞րն է Հայաստանի անվտանգության նշանակությունը տարածաշրջանային և գլոբալ անվտանգության համատեքստում։ Ո՞րն է Հայաստանի ժողովրդավարության նշանակությունը այս պահին աշխարհում ժողովրդավարության և բռնատիրության միջև ծավալվող պայքարում։ Երկու դեպքում էլ, նշանակությունը շատ մեծ է։
Դա է պատճառը, որ մենք ամերիկացիներս այստեղ ենք խոսելու այն մասին, թե ինչպես կարող ենք օգտակար լինել… շրջահայաց կերպով։ Մենք ուզում ենք օգտակար լինել շրջահայաց կերպով։ Մենք նաև ուզում ենք ավելի մեծ ասպարեզ տեղափոխել Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը, երբ խոսում ենք ժողովրդավարության ու բռնապետության մասին։ Անվտանգություն և ազատություն։
Մեր երկրի պատմության վաղ օրերին Բենջամին Ֆրանկլինին հարցրել են՝ ի՞նչ ենք մենք ուզում․ անվտանգություն, թե՞ ազատություն։ Պատասխանելով հարցին նա ասել է՝ չես կարող միայն մեկն ունենալ, եթե դրանք երկուսն էլ չլինեն։ Ուստի եկեք Միացյալ Նահանգների և Հայաստանի հարաբերությունների շրջանակում աշխատենք ամրապնդելու թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Այսքանը։
***
Խոսնակ Փելոսի․ Ինչպես գիտեք, այն ինչ եղավ անցյալ շաբաթ, դեռ շատ թարմ է և դա էլ հավելյալ ապացույց է այն ամենի, ինչի համար մենք երկար ժամանակ պայքարում էինք՝ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղում հայերի հանդեպ, սրբավայրերի հանդեպ ու այնտեղ գտնվող մարդկանց հանդեպ։ Եվ կրկին մենք խոսում են ԱՄՆ կոնգրեսի տեսանկյունից։ Մեր Նախագահը Հայաստանի հպարտ աջակիցն է եղել ցեղասպանության բանաձևի շուրջ, Հայաստանին գագաթնաժողովին հրավիրելու պահով, և մենք միասին կաշխատենք հասկանալու, թե որոնք կարող են լինել հաջորդ քայլերը։ Իսկ հենց այս պահին մենք ուզում ենք տեսնել հրադադար․ հրադադար և անշուշտ անցյալ շաբաթվա դեպքերի ճանաչում։