Մամլո հաղորդագրություն, Ջոն Քերրի — Միացյալ Նահանգները դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները

Secretary John Kerry

Միացյալ Նահանգները խստագույնս դատապարտում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի լայնամասշտաբ խախտումները, որոնց հետևանքով գրանցվել են զոհեր, այդ թվում քաղաքացիական: Մենք ցավակցում ենք բոլոր տուժողների ընտանիքներին: Կոչ ենք անում կողմերին հանդես բերել զսպվածություն, խուսափել հետագա էսկալացիայից և խստիվ պահպանել հրադադարը: Տեղում տիրող անկայուն իրավիճակը մատնանշում է, թե ինչու կողմերը հակամարտության համակողմանի կարգավորման նպատակով պետք է անհապաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ձեռնամուխ լինեն բանակցությունների:

Մենք վերահաստատում ենք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները վստահաբար հավատարիմ է մնում տևական բանակցային լուծման հասնելու հարցում կողմերի հետ աշխատելու իր հանձնառությանը: