ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտը աջակցում է առևտրի վերահսկման և մաքսային կիրարկման ուղեցույցի (STCE Guide) հայերեն թարգմանությանը

DoS Seal

ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի/նախարարության Չտարածմանն ուղղված միջազգային արտահանման վերահսկման ծրագիրը (INECP) գործակցում է Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) Ռազմավարական առևտրի վերահսկման և մաքսային կիրարկման ուղեցույցի (STCE Guide) հայերեն թարգմանության ապահովման հարցում։ Այս ուղեցույցն օգնում է ՀՄԿ անդամ պետություններին ռազմավարական առևտրի վերահսկման գործընթացների մշակման ու վերանայման, ինչպես նաև համակարգերի արդյունավետության մեծացման ուղիներ նախանշելու հարցերում։ Նախկինում այս ուղեցույցն հասանելի էր միայն 5 լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, ռուսերեն և ֆրանսերեն։ Ծրագիրը կարևորում է այս ռեսուրսի հայալեզու տարբերակի հասանելիությունը Հայաստանի մաքսային ծառայողների համար։ Բացի այդ, INECP-ը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի հետ՝ աջակցելով արտահանման վերահսկման ու սահմանների անվտանգության հարցերին նվիրված ուսուցումների ու մասնագիտական կատարելագործման ծրագրերին։ Ռազմավարական առևտրի վերահսկման և մաքսային կիրարկման ուղեցույցի հայերեն թարգմանությունը տես այստեղ՝ http://www.npc.am/: