Նոր կայքը ներկայացնում է պատմություններ 1988 թվականի երկրաշարժից
1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորները հայ կամավորների հետ միասին նախաձեռնել են «Պատմություններ ավերակներից անդին» նախագիծը: Հայ և ամերիկացի կամավորները ստեղծել են կայք՝ https://www.storybeyondtheruins.com/, որտեղ հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացված են պատմություններ 1988 թվականի հայաստանյան երկրաշարժից։ Պատմություններն այն մարդկանց մասին են, ովքեր վերապրել են երկրաշարժը կամ որևէ առնչություն ունեցել դրա հետ: Նրանք պատմում են, թե ինչպես երկրաշարժը հիմնովին փոխեց իրենց կյանքը և կիսվում իրենց ապագայի հույսերով:
https://www.storybeyondtheruins.com/ կայքում այցելուները կարող են լսել երկրաշարժը վերապրած մարդկանց հարցազրույցների ձայնագրությունները և կարդալ համառոտ պատմությունները: Կայքում կա նաև պատկերասրահ, հայոց պատմության մասին էջ և տեղեկություն, թե մարդիկ ինչպես կարող են աջակցել կամ մասնակցել նախագծին։
Նախագծի հիմնական նպատակն է պահպանել Հայաստանում տեղի ունեցած այս ողբերգական իրադարձության մասին տեղեկությունները և իրազեկել դրանք մասին ամբողջ աշխարհում:
Նախագծի հեղինակները հուսով են, որ «Պատմություններն ավերակներից անդին»-ը երկար կյանք կունենա և հետագայում կգրավի ավելի մեծ թվով հայ կամավորների, ովքեր կօգնեն թարմացնել կայքը նոր հարցազրույցներով և կշարունակեն զինել այն տեխնիկապես: