Դեսպան Քվինի ճառը ԱՄՆ անկախության տոնի կապակցությամբ

Բարի երեկո։ Ազգային օրհներգերի հոյակապ կատարման համար շնորհակալություն եմ հայտնում Հասմիկ Բաղդասարյանին՝ «Նաղաշ անսամբլից»։ Այս երեկոյի գեղեցիկ երաժշտության համար շնորհակալություն եմ հայտնում Կանզասի Ազգային գվարդիայի ցամաքային ուժերի հետևակային կվինտետին,  «Հարդ ռոք» սրճարանի «Նես» բենդին։ Եվ նաև շնորհակալություն մեր ծովահետևակային ջոկին դրոշների հանդիսավոր արարողության համար։    Փոխվարչապետ Գրիգորյան, նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության անդամներ, գործընկերներ, ... Կարդալ ավելին»

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը սարքավորումներ է նվիրաբերել ՀՀ ԱԻ նախարարությանը

Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև հաստատված երկարատև գործընկերության շրջանակներում, ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի ոլորտում համագործակցության ծրագրի ներքո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերել է ավելի քան 1 մլն. ԱՄՆ դոլար արժողությամբ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգներին արձագանքման սարքավորումներ։ ՊՎՆԳ-ը կազմակերպել է նաև դասընթացներ՝ ՔԿՃՄ արձագանքման ... Կարդալ ավելին»

Ընթերցանության 7-րդ մարաթոնը Հայաստանի ամերիկյան անկյուններում

Ս․թ․ ապրիլի 8-ին Հայաստանի 5 ամերիկյան անկյունները ընթերցանության հերթական մարաթոնով նշանավորեցին Ազգային գրադարանային շաբաթը։ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Չարենցավանի և Կապանի ամերիկյան անկյուններում ընթերցում էին Փիթեր Բալաքյանի մրցանակակիր ստեղծագործություններից մեկը՝ «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը մոտ 5 րոպե ընթերցում էր գրքից մի հատված՝ անգլերեն կամ հայերեն։ Գրքից հատվածներ ընթերցեցին դեսպան Թրեյսին, տասնյակ համայնքային առաջնորդներ, ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանն այցելում է Սպիտակի բժշկական կենտրոն մասնակցելու բուժսարքավորումների նվիրատվությանը

Երևան, Հայաստան – Ս․թ․ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելեց Լոռու մարզ, որտեղ նա ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255.000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող  770.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ... Կարդալ ավելին»

Զանգվածային Ոչնչացման Զենքի Տարածմանը Հակազդելու Վերաբերյալ Գործադիր Մակարդակի Սեմինար

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունն (ՊՎՆԳ) իր վաղեմի գործընկեր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ նախաձեռնեց առաջին աշխատաժողովը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի շրջանակներում: Կողմերը երկուստեք ստանձնեցին հանձնառություն` իրականացնել ՔԿՃՄ պատրաստվածության և արձագանքման վերաբերյալ խորացված վերապատրաստումների ծրագիր: Համաճարակով պայմանավորված հետաձգումներից հետո, ՔԿՃՄ թիմը Հայաստանում իրականացրեց զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) ... Կարդալ ավելին»

Նոր մագիստրոսական ծրագիր «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախությամբ հայտարարում է Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների գծով «ամերիկագիտություն» մասնագիտացմամբ նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկի մասին։ Մինչև ս․թ․ օգոստոսի 20-ը ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը ընդունում է ընդունելության դիմումներ այս նոր երկամյա մագիստրոսական ծրագրի համար, որն իրականցվում է Արիզոնայի համալսարանի հետ համագործակցությամբ և ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։ Դասերը կմեկնարկեն 2021թ․ սեպտեմբերից, լավագույն ուսանողների համար հնարավոր է ուսման վարձի մասնակի փոխհատուցում։ ԵՊՀ-ը մշակել է այս միջառարկայական ուսումնական ծրագիրը, որով կուսուցանվեն ... Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը 

Պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը 11 հունիսի 2021թ․ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից։ Մենք երախտապարտ են վարչապետ ... Կարդալ ավելին»

Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայկական հիշատակի օրվա առիթով

Ամեն տարի այս օրը մենք հիշատակի տուրք ենք մատուցում այն անձանց, որոնք զոհ են գնացել Օսմանյան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայկական ցեղասպանությանը և վերստին հանձնառություն ենք ստանձնում կանխել և երբևէ թույլ չտալ նմանօրինակ ոճրագործության կրկնություն։ 1915թ․ ապրիլի 24-ից սկսած՝ օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզ այցի ընթացքում ընդգծել է հայ-ամերիկյան գործընկերության կարևորությունը

Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր`  տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը: Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում ... Կարդալ ավելին»

Հայաստանի Ամերիկյան անկյունները «Ընթերցանության մարաթոնով» միանում են Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին

Ուրբաթ օրը՝ 2021թ․ ապրիլի 9-ին «Ընթերցանության մարաթոն» էր Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում։ Այն կազմակերպվել էր  ԱՄՆ և ՀՀ ազգային գրադարանային շաբաթների շրջանակում։ Մարաթոնային ընթերցանության համար ընտրվել էր ամերիկացի գրող Ռ․Ջ․ Պալացիոյի «Հրաշքը» վեպը, որն ընթերցողին սովորեցնում է հարգել ու արժևորել դիմացինին և, արտաքին տարբերությունները մի կողմ թողնելով, գնահատել այն, ինչ միավորում է մեզ բոլորիս որպես բանական էակների։ Մարաթոնին մասնակցեցին դեսպան ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք  հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու  ճանապարհին։ Կարդալ ավելին»

ՔՈՎԻԴ19-ին ուղղված ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին

Նոր կորոնավիրուսի համավարակի ամենաառաջին օրերից Միացյալ Նահանգները ռեսուրսներ ու օժանդակություն է ապահովել աշխարհի մեր գործընկեր պետություններին, այդ թվում՝ Հայաստանին։ Այս պահի դրությամբ ՔՈՎԻԴ19-ի դեմ պայքարի նպատակով Հայաստանին հատկացված նոր օժանդակությունը կազմում է 5,4 միլիոն ԱՄՆ դոլար։ Բացի այդ, ՔՈՎԻԴ19-ի հետևանքները մեղմելու նպատակով մենք վերաուղղորդել ենք միջոցներ ընթացիկ  օժանդակությունից, և դրանով ՔՈՎԻԴ19-ին ուղղված մեր օժանդակության ընդհանուր ... Կարդալ ավելին»

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության աջակցությունը ՀՀ Կառավարությանը՝ ուղղված Հայաստանում COVID-19 բռնկմանը

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատիվ ունի համագործակցել իր գործընկեր երկրների հետ՝ ձգտելով փրկել կյանքեր, ապահովելով, որ մենք հավաքական ուժերով ավելի լավ պատրաստված լինենք հայտնաբերել նոր և ի հայտ եկող պաթոգեններով պայմանավորված հիվանդությունները և հաղորդել դրանց մասին, ինչպես նաև հաղթահարել մահացու բռնկումները,  ինչպես օրինակ COVID-19 բռննկումը: Աջակցելով ՀՀ կառավարությանը COVID-19 բռնկման դեմ պայքարում՝ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը ֆինանսավորում է նոր Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն Տավուշի մարզում

Այսօր ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Լիա Միլերը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի և «Փրոջեքթ Հարմոնի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի հետ միասին, ներկա գտնվեց Ամերիկյան գրադարանի և դասընթացների կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը։  Իջևանում տեղակայված այս կենտրոնը գիտելիքների հարստացման մի նոր օջախ է, որը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տարածքում։ Ամերիկյան ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունն աջակցում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում Երևանում անցկացվող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին

Նշանավորելով Ձեռներեցության համաշխարհային շաբաթը՝ դեսպան Թրեյսին ուրբաթ օրը փակման խոսքով հանդես եկավ Դեսպանության հովանու ներքո Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ընթացող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին, որը եռօրյա Կարիերայի ճամբարի եզրափակիչ միջոցառումն էր։ ԱՄՆ առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանի կազմակերպած ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել աշխատարանների ու քննարկումների, որոնց ընթացքում արծարծվեցին ապագա աշխատատեղերի ու ապագա հմտությունների հարցերը, կենսագրական պատրաստելու և աշխատանքային հարցազրույց ... Կարդալ ավելին»

ԱՄՆ և Հայաստանը ուժեղացնում են համագործակցությունը կենսահաբեկչության հետաքննության ոլորտում

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալությունը ս․թ․-ի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 1-ն անցկացրեց Կենսահաբեկչության համատեղ հետաքննության միջազգային հնգօրյա սեմինար։ Սեմինարին մասնակցեցին հանրային առողջապահության, անասնաբուժության և իրավապահ ոլորտների միջին օղակի 24 պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ՀՀ ազգային ... Կարդալ ավելին»

2019թ․ ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին աճել է 40 տոկոսով

ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։ Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաև ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության և ԱՄՆ ... Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը`  շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը:   Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ),  այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ ... Կարդալ ավելին»

Դեսպան Թրեյսիի ելույթը Հայ-Ամերիկյան առեւտրային պալատում

Ինձ համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգները Հայաստանում: Այստեղ գտնվելու իմ առաջին 2.5 ամիսները շատ հագեցած են եղել: Կարծում եմ արդեն ծանոթացել եմ բոլոր նախարարների հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության ու խորհրդարանի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Նաև հանդիպել եմ քաղաքացիական հասարակության խմբերի, ուսանողների, ինչպես նաև ՀԱԱՊ անդամների հետ: Այս հանդիպումներն ինձ օգնեցին, նախ և առաջ, պատկերացում ... Կարդալ ավելին»

ԱՄՆ ՄԶԳ-ն եվ ՀՀ կառավարությունը երկարացրեցին երկկողմ համագործակցության համաձայնագրերի ժամկետները՝ ի նպաստ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության

Երեվան, ՀՀ – Ս․թ․ մայիսի 8-ին Երևանում կայացած ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստի ավարտին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի կառավարությունը ստորագրեցին երկու փաստաթուղթ՝ երկարացնելով 2013 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված օժանդակության համաձայնագրերի ժամկետները՝ հօգուտ Հայաստանում մասնավոր հատվածի և ժողովրդավարության զարգացման: ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի ... Կարդալ ավելին»

Համատեղ հայտարարություն Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն

Ս.թ. մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները: Ամերիկյան պատվիրակությանը ընդունեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ... Կարդալ ավելին»

ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է «Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» ծրագիրը

ք. Երևան, Հայաստան՝ 2019 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ ՄԶԳ-ն՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի ու գործընկերների հետ համատեղ նշանավորեց  Հայաստանում «Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ հանդես եկան բացման խոսքով: Դեսպան Թրեյսին շեշտեց գյուղական տնտեսական և գյուղատնտեսական ոլորտի զարգացման կարևորությունը՝ ... Կարդալ ավելին»

Հայաստանի ամերիկյան անկյունները ընթերցանության մարաթոնով միանում են ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին

Ուրբաթ օրը, ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան 5 Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոնով նշանավորվեց ազգային գրադարանային շաբաթը, որն այս օրերին նշվում է թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում:  Մարաթոնին ընթերցելու համար ընտրվել էր ամերիկյան դասական երկերից մեկը՝ Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը»: Դիվանագետների, պատգամավորների, պետական պաշտոնյաների, ակադեմիական օղակների ներկայացուցիչների, գրական գործիչների, գրադարանավարների, ընթերցասերների հետ մեկտեղ մարաթոնին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բացեցին նոր տեխնոլոգիական կենտրոն Երևանում

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես բացեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ձևավորված նոր Տեխնոլաբը: Այս տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա և հաջող համագործակցության արդյունքում և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում: Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ ... Կարդալ ավելին»

ԱՄՆ Խաղաղության կորպուսի 27-րդ խումբը ժամանեց Հայաստան

Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել Ամերիկայի միացյալ նահանգների Խաղաղության կորպուսի կամավորների 37 հոգուց բաղկացած նոր խումբը: Հայաստան ժամանած բոլոր կամավորները Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են, որոնք որոշում են կայացրել իրենց կյանքի երկու տարիներն անցկացնել Հայաստանում և ծառայել հայ ժողովրդին: Կամավորները կապրեն Հայաստանի տարբեր մարզերի գյուղերում և քաղաքներում, կդասավանդեն անգլերեն տեղի դպրոցների հայ ուսուցիչների հետ միասին ... Կարդալ ավելին»

ԱՄՆ ԹՊԻՀ-ը աջակցում է վերապատրաստման դասընթացներ Հայաստանում

ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը 2019թ. փետրվարի 25-ից Մարտի 1-ը-ը կազմակերպել էր  կոռուպցիոն և թմրամիջոցների գործերը քննելու վերաբերյալ երկու դասընթաց՝ միտված Հայաստանի իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը: Հատուկ քննչական ծառայությունից, Քննչական կոմիտեից, Ազգային անվտանգության ծառայությունից և Պետական եկամուտների կոմիտեից թվով 10 քննիչ  ուսուցանեցին ինչպես քննել և քրեական հետապնդում իրականացնել կոռուպցիայի և փողերի ... Կարդալ ավելին»

Հայաստանի միջազգային կառույցները մեծարում են իրավունքների պաշտպաններին

Երևան, Հայաստան. Այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում  Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներին իրենց գնահատանքը հայտնեցին ԱՄՆ դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակը և Շվեդիայի դեսպանությունը: Նույն միջոցառման ընթացքում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները ... Կարդալ ավելին»

ԹՊԻՀ-ն ամփոփում է Հայաստանի կանանց և անչափահասների միակ քրեակատարողական հիմնարկի բանտարկյալներին ու անձնակազմին աջակցելու իր ծրագիրը

Հունվարի 18-ին պաշտոնապես ամփոփվեց «Աբովյան ՔԿՀ. վերականգնման, արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» 6-ամսյա ծրագիրը, որն իրականացվում էր Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի կողմից: 121.000 ԱՄՆ դոլար բյուջեով այս ծրագիրն աջակցել է «Աբովյան» ՔԿՀ-ում (Հայաստանի կանանց և անչափահասների միակ քրեակատարողական հիմնարկում) դատապարտյալների պայմանների բարելավմանը՝ ապահովելով ուսուցումներ ու  հմտություններ միտված նրանց հոգեկան և ֆիզիկական բարօրությանը և կարողություններ, որոնց շնորհիվ ... Կարդալ ավելին»

Դեսպանի թեկնածու Լին Թրեյսիի ելույթը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Հանձնաժողովի մեծարգո նախագահ,  սենատոր Մենենդեզ և հարգարժան հանձնաժողովականներ, ինձ համար պատիվ է այսօր կանգնել ձեր առաջ որպես նախագահ Թրամփի կողմից առաջադրված թեկնածու Հայաստանում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնը զբաղեցնելու համար: Շնորհակալ եմ Նախագահին և պետքարտուղար Պոմպեոյին իմ հանդեպ ունեցած վստահության համար: Հաստատվելու դեպքում՝ ես սերտորեն կաշխատեմ Հանձնաժողովի և բոլոր կոնգրեսականների հետ ԱՄՆ շահերը Հայաստանում ներկայացնելու ... Կարդալ ավելին»

Պատմություններ ավերակներից անդին

Նոր կայքը ներկայացնում է պատմություններ 1988 թվականի երկրաշարժից 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորները հայ կամավորների հետ միասին նախաձեռնել են «Պատմություններ ավերակներից անդին» նախագիծը: Հայ և ամերիկացի կամավորները ստեղծել են կայք՝ https://www.storybeyondtheruins.com/ , որտեղ հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացված են պատմություններ 1988 թվականի հայաստանյան երկրաշարժից։ Պատմություններն այն մարդկանց մասին են, ովքեր վերապրել ... Կարդալ ավելին»

Դեսպան Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսը Հայաստանում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական դեսպան Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսը Հայաստանում ք. Երևան, 25 հոկտեմբերի, 2018թ. Դեսպան Բոլթոն — Շնորհակալություն, Սառա: Շատ ուրախ եմ այստեղ լինել և շնորհակալ եմ ներկաներին այսօր գալու համար: Ինչքան հասկանում եմ, 1997թ. ի վեր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով առաջին խորհրդականն եմ, որ այցելում է Հայաստան: Շատ ուրախ եմ այստեղ ... Կարդալ ավելին»

Դեսպան Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրային պալատում

Դեսպան Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրային պալատում երեքշաբթի, 9 հոկտեմբերի, 2018 Այս երեկոն մի տեսակ հուզախառն է ինձ համար: Ուրախ եմ, որ կրկին Հայ-ամերիկյան առևտրի պալատի հրավերով այստեղ եմ գտնվում, բայց սա վերջին անգամն է, քանի որ Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու իմ ժամկետը հապշտապ մոտենում է իր ավարտին: Մեկնելուց առաջ մշտապես կա գայթակղություն անդրադարձ կատարել անցյալին ... Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգները հայտարարում է Հայաստանին ուղղվող աջակցության ծավալների ավելացման մասին

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել  ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին ... Կարդալ ավելին»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ուղերձը Հայաստանի անկախության օրվա առթիվ

Վաշինգտոն, 20 սեպտեմբերի, 2018թ. Միացյալ Նահանգների կառավարության անունից սիրով շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին պետական անկախության հռչակման և վերականգնման պատմական հանրաքվեի 27 ամյակի առթիվ: Այս տարին առանձնահատուկ կարևոր է, քանզի այն նշանավորում է նոր պատմության շրջանում Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակը, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամության 100 տարին: Այս տարի Հայաստանում ակնառու փոփոխություններ եղան: Խաղաղ ժողովրդական շարժումը, որ ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության  գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելեց Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ: Այս դպրոցները ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015թ.  դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանության ֆրենչայզինգի համաժողովը կապեր է ստեղծում ամերիկյան գործարարների և հայ ներդրողների միջև

Ս.թ. սեպտեմբերի 5-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝  ԱյԴի բանկի հետ համատեղ, կազմակերպել էին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին: Այս համաժողովը հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն էր, որը մասնակիցներին տվեց եզակի ու արժեքավոր հնարավորություն հնարավորինս վաղ իմանալ այն հայտնի ամերիկյան բրենդերի մասին, որոնք հետաքրքրված ... Կարդալ ավելին»

Պատվիրակություն OPIC-ից՝ Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանման նպատակով

14 օգոստոսի, 2018թ. Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ Քերոլ Դանկոյին, հեռ. (202) 304-3726 էլ. փոստ՝  Carol.Danko@opic.gov   Երևան, Հայաստան. ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով: Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, տեղում գործող ամերիկյան առաջատար բիզնեսների ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը իրեղեն ապացույցների հետազոտման գործիքներ է նվիրում Փորձաքննությունների ազգային բյուրոյին

Հայ փորձագետներին թվային փորձագիտական նյութեր քաղելու, պահպանելու և վերլուծելու հարցում օգնելու ու առավել արդարացի դատաքննություններ ապահովելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը վերջերս ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյին (ՓԱԲ) նվիրաբերեց թվային իրեղեն ապացույցների հետազոտման ծրագրային ապահովում և գործիքներ՝ շուրջ 17.000 ԱՄՆ դոլար արժողությամբ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի այս նվիրատվությամբ ապահովված  ... Կարդալ ավելին»

Շարունակվում է համագործակցությունը Կոլորադոյի և Հայաստանի քրեակատարողական ոլորտի ներկայացուցիչների միջև

Այս տարվա հունիսին ԱՄՆ դեսպանությունը Հայաստան հրավիրեց դասընթացավարների ԱՄՆ Կոլորադո նահանգի Քրեակատարողական վարչության Միջազգային քրեակատարողական կառավարման ուսումնական կենտրոնից  /ICMTC/՝ կիսվելու բանտերի կառավարման լավագույն փորձով: Սա Կոլորադոյի և Հայաստանի գործընկերների միջև մտքերի փոխանակման շարունակական պրոցեսի մի մասն է: 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի, Քրեակատարողական ծառայության և Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի ներկայացուցիչներից բաղկացած ... Կարդալ ավելին»

Հուլիսի 4-ին ԱՄՆ դեսպանատունը Կասկադում ներկայացնում է զայդեկո երաժշտություն

Այս տարի ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների անկախության օրը տոնում է զայդեկո երաժշտության բացօթյա անվճար համերգով. հուլիսի 4-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում իր կենսուրախ ու ինքնատիպ երաժշտությամբ հանդես կգա Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը: Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում, որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: ... Կարդալ ավելին»

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Հուլիսի 3-ին ԱՄՆ դեսպանատունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 242 ամյակը՝ զայդեկո երաժշտությամբ, հյուրասիրությամբ ու հրավառությամբ զուգորդված մի գեղեցիկ ամառային միջոցառմամբ, որը տեղի ունեցավ դեսպանատան տարածքում: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իրենց գոհունակությունը  հայտնեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերության վերաբերյալ: Իր խոսքում դեսպան Միլսը նշեց, ... Կարդալ ավելին»

ԹՊԻՀ/INL նոր ծրագիր է մեկնարկում՝ աջակցելու կին և անչափահաս դատապարտյալների վերականգմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակը մեկնարկել է նոր ծրագիր, որը կտրամադրի կառավարման և մասնագիտական տեխնիկական աջակցություն «Աբովյան» ՔԿՀ-ին: Վեց ամիս տևողությամբ «Աբովյան ՔԿՀ. թափանցիկության, արդյունավետության և վերականգնման մշակույթի ստեղծում» ծրագիրը կիրականացնի Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն: Ծրագրի գործունեությունը նպատակաուղղված կլինի Աբովյան ՔԿՀ-ի ազատազրկված խոցելի բնակչությանը, նրանց մտավոր և ֆիզիկական բարեկեցության ... Կարդալ ավելին»

ԹՊԻՀ գրասենյակը օժանդակեց ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ դասընթացը:

Ապրիլի 17-20ը ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի օժանդակությամբ ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի պատվիրակությունը ֆինանսական հանցագործությունների քրեական հետապնդման վերաբերյալ երկու դասընթաց անցկացրեց քննիչների, Ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների, դատախազների և դատավորների համար:  Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց ֆինանսական հանցագործությունների և փողերի լվացման արդի վտանգներն ու դրսևորումները: Դասընթացը ինտերակտիվ էր և ապահովվեց ԱՄՆ-ի և ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին

ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին Անգլերենի ուսուցում, հինավուրց որմնանկարներ և ձեռագործ պարագաներ. այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը տիկնոջ Լի Քարթերի հետ Սյունիքի մարզում էր՝ ծանոթանալու  ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերին: «Երևանը շատ գեղեցիկ է, սակայն միշտ հաճելի է լինել մայրաքաղաքից այն կողմ և տեսնել, թե ինչ կարող է ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս ... Կարդալ ավելին»

Նոր համագործակցության ծրագիր ԹՊԻՀ գրասենյակի և Հայաստանի արդարադատության ակադեմիաի միջև

ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակն մեկնարկում է նոր ծրագիր` աջակցելու Հայաստանում քննիչների, դատախազների,  դատավորների վերապատրաստումների համար կայուն կրթական ծրագրերի մշակման գործում: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական կառավարման ազգային ​​ ակադեմիան (NAPA) Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) հետ համատեղ իրականացնում է մեկամյա համաձայնագիր, որի շրջանակներում Հայաստանի Արդարադատության ակադեմիաի համար կմշակվեն  շարունակական կրթության որակյալ ... Կարդալ ավելին»

Ընդունվում են ամերիկացի փորձագետի կողմից անցկացվող վիզուալ էֆեկտների և համակարգչային գրաֆիկայի վարպետության դասերի մասնակցության հայտեր

ԱՄՆ դեսպանության 2018թ. Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար, որն ընթանում է «Քաջալերի՛ր, զորացրո՛ւ, ոգեշնչի՛ր» կարգախոսի ներքո, ապրիլի 27-ից մայիսի 3-ը «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի 13 ամերիկյան վավերագրական լիամետրաժ ֆիլմ: Ինչպես անցած տարի, այս անգամ ևս այս փառատոնը չի եզրափակվում միայն ֆիլմերի ցուցադրմամբ, այլ նաև նախատեսվում են վարպետության դասեր հայ երիտասարդ կինոգործիչների համար: Այս տարի դասընթացը ֆիլմերի տեսաէֆեկտների մասին ... Կարդալ ավելին»

Աջակցելով կանանց ներառմանը իրավապահ ոլորտում

Վերջերս ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյաի օժանդակությամբ հայ իրավապահ մարմինների 10 կին ներկայացուցիչ մասնակցեց Թբիլիսի քաղաքում տեղի ունեցած տարեկան «Կանայք ոստիկանությունում» 7-րդ համաժողովին: Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում կին սպաներին ծանոթանալ և փորձի փոխանակում իրականացնել իրենց օտարերկրյա գործընկերների հետ, ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև շփվել ԱՄՆ ոստիկաների ... Կարդալ ավելին»

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է Միացյալ Նահանգներին

ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը համագործակցել  են ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձին հանձնելու հարցում ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձի արագ հայտնաբերումը, ձերբակալումն ու հանձնումը հնարավոր եղավ ապահովել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում: Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս ... Կարդալ ավելին»

ԹՊԻՀ և DEA անցկացնում են թմրամիջոցների գործերով քննչական անձնակազմի խորացված դասընթաց

Ս. Թ. փետրվարի 5-9 Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակը /ԹՊԻՀ կամ INL/ կազմակերպել էր Թմրամիջոցների գործերով քննչական անձնակազմի խորացված դասընթաց, որը անցկացրեցին ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության /DEA/ մասնագետները: Հայաստանի իրավապահ չորս մարմինների ներկայացուցիչներ մասնակեցին այս հինգօրյա դասընթացին, որը ներառում էր դեպքերի ուսումնասիրություններ և լսարանային վարժություններ՝ թմրամիջոցների հետաքննության տարբեր մեթոդների և լավագույն փորձի ... Կարդալ ավելին»

ԹՊԻՀ-ի անչափահասների արդարադատությանը ուղղված «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» ծրագիրը Հայաստանում

ԱՄՆ դեսպանատան Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի ֆինանսավորմամբ 2017թ. նոյեմբերի 13-ին մեկնարկեց նոր ծրագիր, որը կնպաստի անչափահասների արդարադատության զարգացմանը: «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» (ԻԿԱՄ) ծրագիրը կիրականացվի մեկ տարվա ընթացքում Փրոջեքթ Հարմոնի (PH) հասարակական կազմակերպության կողմից: Այս ծրագիրը կնպաստի համայնքահեն սոցիալական արդարության զարգացմանը երիտասարդության և իրավապահների դրական համագործակցության միջոցով: Ծրագիրը նաև ... Կարդալ ավելին»

Կանանց Դեմ Ուղղված Բռնության Վերացման Միջազգային Օրը

Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրը: Այս օրը նշանավորվում է նաև իրազեկվածության բարձրացման համաշխարհային քարոզարշավի մեկնարկով, որն իրենից ներկայացնում է գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա ակտիվ գործունեություն և անցկացվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը: Յուրաքանչյուր կին և աղջիկ ունի բռնությունից ազատ կյանք վարելու իրավունք: Այդուհանդերձ, ... Կարդալ ավելին»

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2019 թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը

Երևան, Հայաստան – ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով: Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության ... Կարդալ ավելին»

2019թ. Խաղարկային վիզաների ծրագրի հայտերի ընդունման նոր ժամկետների մասին

Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ  գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու ... Կարդալ ավելին»

ԱՄՆ պաշտոնյաները իրավական գրականություն են նվիրաբերում Արդարադատության ակադեմիային

Օգոստոսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ արդարադատության ակադեմիա, որտեղ ամերիկյան պատվիրակությունն իրավական գրականություն նվիրաբերեց Ակադեմիայի գրադարանին: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց ամերիկյան պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Հայաստանում և Վրաստանում ծրագրերի համակարգող Շարայա Հեյդենհայնը (Վաշինգտոն) և ԹՊԻՀ ... Կարդալ ավելին»

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Երևան, Հայաստան. Հունիսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 241-րդ տարեդարձը և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները հաստատման 25-ամյա հոբելյանը:  Դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձր գնահատական տվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերությանը: Իր խոսքում դեսպան Միլսը նշեց, որ այս տարվա միջոցառմամբ ԱՄՆ դեսպանատունը երկու առիթ է նշանավորում, ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը մեկնարկում է «Ամերիկյան շրջագայություն»՝ նշանավորելու Հայաստանի հետ գործընկերության 25-ամյա հոբելյանը

Հուլիսի սկզբից ԱՄՆ դեսպանատունը սկսում է երկշաբաթյա շրջագայություն՝ ի ցույց դնելու Հայաստանի ժողովրդի հետ մեր կապը և Հայաստանի ու Միացյալ Նահանգների տևական գործընկերության ու ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: «Ամերիկյան շրջագայությունը» մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու անկեղծ բարեկամության 25-ամյա հոբելյանի առիթով տարվա ընթացքում անցկացվող միջոցառումների շարքում առանցքային ու  առանձնահատուկ տեղ է ... Կարդալ ավելին»

ԱՄՆ-ը Հայաստանի իրավապահներին է ներկայացնում թմրամիջոցների դեմ պայքարի լավագույն փորձը

Հայաստանի իրավապահները թմրամիջոցների դեմ պայքարի նոր հմտություններ են ձեռք բերել՝ մասնակցելով Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի և ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) համատեղ ջանքերով կազմակերպված դասընթացին, որը կայացավ 2017թ. մայիսին Թբիլիսիում (Վրաստան): Տեղեկատվության ու տվյալների վերլուծության այս խորացված դասընթացին Հայաստանից մասնակցեցին ՀՀ ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության 2 աշխատակիցներ: Գործնական պարապմունքներով ... Կարդալ ավելին»

Հակակոռուպցիոն հարցերին նվիրված միջազգային ուսուցում դատախազների և քննիչների համար

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակը հովանավորել է ՀՀ գլխավոր դատախազության 4 և ՀՀ քննչական կոմիտեի 1 աշխատակցի մասնակցությունը  Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնությունների ինստիտուտի (CEELI) կողմից կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված համաժողովին, որը կայացավ 2017թ. ապրիլին: Դատախազների, դատավորների ու քննիչների համար նախատեսված այս 5-օրյա ինտերակտիվ դասընթացը դիտարկում էր պաշտոնեական ... Կարդալ ավելին»

Խաղաղության կորպուսը տոնում է 42 նոր կամավորների երդման արարողությունը և ծրագրի 25-ամյակը Հայաստանում

Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան պրն. Ռիչարդ Միլսը անցկացրեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ նրանք գալիք երկու տարիների ընթացքում կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների և հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես Անգլերենի ուսուցիչներ և Համայնքի և երիտասարդության ծրագրի կամավորներ: Կամավորները Ամերիկայի քաղաքացիներ են, որոնք գալիս են ... Կարդալ ավելին»

Դեսպանությունն աջակցում է անչափահասների գործերով զբաղվող քննիչների ուսուցմանը

2017թ. մարտ-ապրիլ ամիսներին ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի ֆինանսական աջակցությամբ անցկացվեց անչափահասների գործերի քննության հարցերին նվիրված 6-շաբաթյա դասընթաց Հայաստանի իրավապահների համար: Դասընթացին մասնակցում էին Քննչական կոմիտեի 21 քննիչներ, ովքեր մասնագիտանում են անչափահասների իրավունքների ու այնպիսի հանցագործությունների քննության հարցերում, որոնցում ներգրավված են անչափահաս իրավախախտներ կամ անչափահաս տուժողներ: Դասընթացի շրջանակում իրավական, սոցիալական ... Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանն հանդիպում է Մասքի կրթական փոխանակման ծրագրի շրջանավարտների հետ

ԱՄՆ պետքարտուղարության Էդմունդ Մասքիի կրթական փոխանակման ծրագրի շուրջ 450 հայաստանյան շրջանավարտներին ողջունելով ԱՄՆ դեսպանատանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ մեծ պատիվ է լինել ակտիվ քաղաքացիների նման պատկառելի խմբի շրջապատում: «Երբ այս սրահում շուրջս եմ նայում, ուղղակի աչք է շոյում, որ այստեղ հավաքվել են այսքան շատ մարդիկ, տարբեր ոլորտների ու բնագավառների այսքան շատ նվիրյալ ... Կարդալ ավելին»

ԱՄՆ Դեսպան Միլսը հանդիպել է հայաստանի ՏՏ ոլորտի կին ներկայացուցիչների հետ եվ կարեվորել կանանց խրախուսման տնտեսական շահերը

Երեվան, ՀՀ – Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67 տոկոսը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 և 21,8 տոկոս): Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն, զբաղվածության և ձեռներեցության ասպարեզում կանանց մասնակցության անհավասար հնարավորությունների արդյունքում Հայաստանը ... Կարդալ ավելին»

Դեսպան Միլսի ելույթը ՀԱԱՊ-ում

Մեծարգո նախարարներ, փոխնախարարներ, հարգելի Արա Հովսեփյան՝ Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախագահ, ՀԱԱՊ տնօրենների խորհրդի հարգելի անդամներ և հարգարժան հյուրեր, շնորհակալություն այստեղ ներկա գտնվելու համար: Հայ-ամերիկյան առևտրային պալատի առաջ գործունեության ծրագրերի ու ուղեգծերի մասին ելույթով հանդես գալը վերածվում է հաճելի ավանդույթի, մի ավանդույթ, որն արտացոլում է ՀԱԱՊ-ի հետ դեսպանության ամուր գործընկերությունը և մատնանշում մեր մեծ հարգանքն ու ... Կարդալ ավելին»
Ցուցադրել ավելին ∨