Ընթերցանության 7-րդ մարաթոնը Հայաստանի ամերիկյան անկյուններում

Ս․թ․ ապրիլի 8-ին Հայաստանի 5 ամերիկյան անկյունները ընթերցանության հերթական մարաթոնով նշանավորեցին Ազգային գրադարանային շաբաթը։ Երևանի, Գյումրու, Վանաձորի, Չարենցավանի և Կապանի ամերիկյան անկյուններում ընթերցում էին Փիթեր Բալաքյանի մրցանակակիր ստեղծագործություններից մեկը՝ «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը։ Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը մոտ 5 րոպե ընթերցում էր գրքից մի հատված՝ անգլերեն կամ հայերեն։ Գրքից հատվածներ ընթերցեցին դեսպան Թրեյսին, տասնյակ համայնքային առաջնորդներ, ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանն այցելում է Սպիտակի բժշկական կենտրոն մասնակցելու բուժսարքավորումների նվիրատվությանը

Երևան, Հայաստան – Ս․թ․ սեպտեմբերի 7-ին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելեց Լոռու մարզ, որտեղ նա ներկա գտնվեց Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։ Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255.000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող  770.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզ այցի ընթացքում ընդգծել է հայ-ամերիկյան գործընկերության կարևորությունը

Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Սյունիքի մարզում էր`  տեղի պաշտոնյաներից և ԱՄՆ դեսպանության ծրագրերի գործընկերներից անձամբ տեղեկանալու համավարակի և պատերազմի կրկնակի հարվածների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին։ Դեսպանը հանդիպել է նաև ԱՄՆ կառավարության դրամաշնորհային ծրագրերի շահառուներին և քննարկել համագործակցության շարունակականությունը ապահովելու ուղիներն՝ ի աջակցություն Սյունիքի վերականգմանն ու զարգացմանը: Ապրիլի 18-ից 22-ը տևած այցի ընթացքում ...
Կարդալ ավելին»

Հայաստանի Ամերիկյան անկյունները «Ընթերցանության մարաթոնով» միանում են Ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին

Ուրբաթ օրը՝ 2021թ․ ապրիլի 9-ին «Ընթերցանության մարաթոն» էր Հայաստանի բոլոր 5 Ամերիկյան անկյուններում։ Այն կազմակերպվել էր  ԱՄՆ և ՀՀ ազգային գրադարանային շաբաթների շրջանակում։ Մարաթոնային ընթերցանության համար ընտրվել էր ամերիկացի գրող Ռ․Ջ․ Պալացիոյի «Հրաշքը» վեպը, որն ընթերցողին սովորեցնում է հարգել ու արժևորել դիմացինին և, արտաքին տարբերությունները մի կողմ թողնելով, գնահատել այն, ինչ միավորում է մեզ բոլորիս որպես բանական էակների։ Մարաթոնին մասնակցեցին դեսպան ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունն աջակցում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում Երևանում անցկացվող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին

Նշանավորելով Ձեռներեցության համաշխարհային շաբաթը՝ դեսպան Թրեյսին ուրբաթ օրը փակման խոսքով հանդես եկավ Դեսպանության հովանու ներքո Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ընթացող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին, որը եռօրյա Կարիերայի ճամբարի եզրափակիչ միջոցառումն էր։ ԱՄՆ առաջնորդ այցելուների ծրագրի շրջանավարտ Հայկուհի Գևորգյանի կազմակերպած ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցել աշխատարանների ու քննարկումների, որոնց ընթացքում արծարծվեցին ապագա աշխատատեղերի ու ապագա հմտությունների հարցերը, կենսագրական պատրաստելու և աշխատանքային հարցազրույց ...
Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգներում անտառային հրդեհների դեմ պայքարող Սմոքի արջը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ – Իր առաջին միջազգային ուղևորության շրջանակում այս շաբաթ Հայաստան կժամանի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկարատև հեռարձակվող սոցիալական գովազդի կերպարը՝ Սմոքի արջը`  շարունակելու անցանկալի, տեխնածին հրդեհների մասին իրազեկման իր առաքելությունը:   Սկսած 1944 թվականից՝ Սմոքի արջը մեկնարկել է անտառային հրդեհների կանխարգելման արշավ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ում: Ինչպես Սմոքի արջի քաջածանոթ կերպարը (գլխին՝ ռենջերի գլխարկ, հագին՝ գոտիով կապույտ ջինս, ձեռքին՝ բահ),  այնպես էլ նրա միակ հստակ ուղերձը («Միայն դու կարող ես կանխել անտառային հրդեհները») հաղթահարել են յոթ ...
Կարդալ ավելին»

Դեսպան Թրեյսիի ելույթը Հայ-Ամերիկյան առեւտրային պալատում

Ինձ համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգները Հայաստանում: Այստեղ գտնվելու իմ առաջին 2.5 ամիսները շատ հագեցած են եղել: Կարծում եմ արդեն ծանոթացել եմ բոլոր նախարարների հետ, ինչպես նաև ՀՀ կառավարության ու խորհրդարանի բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Նաև հանդիպել եմ քաղաքացիական հասարակության խմբերի, ուսանողների, ինչպես նաև ՀԱԱՊ անդամների հետ: Այս հանդիպումներն ինձ օգնեցին, նախ և առաջ, պատկերացում ...
Կարդալ ավելին»

Համատեղ հայտարարություն Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսություն

Ս.թ. մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունները վերահաստատեցին հարաբերությունների հետագա ամրապնդման իրենց հանձնառությունները: Ամերիկյան պատվիրակությանը ընդունեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն էր ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, մասնակցում էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ ՄԶԳ-ն մեկնարկում է «Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» ծրագիրը

ք. Երևան, Հայաստան՝ 2019 թվականի ապրիլի 22-ին ԱՄՆ ՄԶԳ-ն՝ Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի ու գործընկերների հետ համատեղ նշանավորեց  Հայաստանում «Գյուղական տնտեսական զարգացում — նոր տնտեսական հնարավորություններ» (ԳՏԶ ՆՏՀ) ծրագրի պաշտոնական մեկնարկը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ հանդես եկան բացման խոսքով: Դեսպան Թրեյսին շեշտեց գյուղական տնտեսական և գյուղատնտեսական ոլորտի զարգացման կարևորությունը՝ ...
Կարդալ ավելին»

Հայաստանի ամերիկյան անկյունները ընթերցանության մարաթոնով միանում են ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին

Ուրբաթ օրը, ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան 5 Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոնով նշանավորվեց ազգային գրադարանային շաբաթը, որն այս օրերին նշվում է թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում:  Մարաթոնին ընթերցելու համար ընտրվել էր ամերիկյան դասական երկերից մեկը՝ Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը»: Դիվանագետների, պատգամավորների, պետական պաշտոնյաների, ակադեմիական օղակների ներկայացուցիչների, գրական գործիչների, գրադարանավարների, ընթերցասերների հետ մեկտեղ մարաթոնին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բացեցին նոր տեխնոլոգիական կենտրոն Երևանում

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պաշտոնապես բացեցին Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում ձևավորված նոր Տեխնոլաբը: Այս տեխնոլոգիական կենտրոնը ձևավորվել է ԱՄՆ դեսպանության և Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի երկարամյա և հաջող համագործակցության արդյունքում և ներառված է Երևանի ամերիկյան անկյան կազմում: Տեխնոլաբը հագեցված է համակարգիչներով, եռաչափ տպիչներով, եռաչափ ...
Կարդալ ավելին»

Հայաստանի միջազգային կառույցները մեծարում են իրավունքների պաշտպաններին

Երևան, Հայաստան. Այսօր Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում  Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների և հավասար իրավունքների խթանման դիրքերից հանդես եկող անհատներին իրենց գնահատանքը հայտնեցին ԱՄՆ դեսպանությունը, Եվրամիության պատվիրակությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Եվրախորհրդի հայաստանյան գրասենյակը և Շվեդիայի դեսպանությունը: Նույն միջոցառման ընթացքում Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանությունները ...
Կարդալ ավելին»

Դեսպանի թեկնածու Լին Թրեյսիի ելույթը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում

Հանձնաժողովի մեծարգո նախագահ,  սենատոր Մենենդեզ և հարգարժան հանձնաժողովականներ, ինձ համար պատիվ է այսօր կանգնել ձեր առաջ որպես նախագահ Թրամփի կողմից առաջադրված թեկնածու Հայաստանում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնը զբաղեցնելու համար: Շնորհակալ եմ Նախագահին և պետքարտուղար Պոմպեոյին իմ հանդեպ ունեցած վստահության համար: Հաստատվելու դեպքում՝ ես սերտորեն կաշխատեմ Հանձնաժողովի և բոլոր կոնգրեսականների հետ ԱՄՆ շահերը Հայաստանում ներկայացնելու ...
Կարդալ ավելին»

Պատմություններ ավերակներից անդին

Նոր կայքը ներկայացնում է պատմություններ 1988 թվականի երկրաշարժից 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ Խաղաղության կորպուսի ամերիկացի կամավորները հայ կամավորների հետ միասին նախաձեռնել են «Պատմություններ ավերակներից անդին» նախագիծը: Հայ և ամերիկացի կամավորները ստեղծել են կայք՝ https://www.storybeyondtheruins.com/ , որտեղ հայերեն և անգլերեն լեզուներով ներկայացված են պատմություններ 1988 թվականի հայաստանյան երկրաշարժից։ Պատմություններն այն մարդկանց մասին են, ովքեր վերապրել ...
Կարդալ ավելին»

Դեսպան Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսը Հայաստանում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական դեսպան Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսը Հայաստանում ք. Երևան, 25 հոկտեմբերի, 2018թ. Դեսպան Բոլթոն — Շնորհակալություն, Սառա: Շատ ուրախ եմ այստեղ լինել և շնորհակալ եմ ներկաներին այսօր գալու համար: Ինչքան հասկանում եմ, 1997թ. ի վեր ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով առաջին խորհրդականն եմ, որ այցելում է Հայաստան: Շատ ուրախ եմ այստեղ ...
Կարդալ ավելին»

Դեսպան Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրային պալատում

Դեսպան Միլսի ելույթը Հայ-ամերիկյան առևտրային պալատում երեքշաբթի, 9 հոկտեմբերի, 2018 Այս երեկոն մի տեսակ հուզախառն է ինձ համար: Ուրախ եմ, որ կրկին Հայ-ամերիկյան առևտրի պալատի հրավերով այստեղ եմ գտնվում, բայց սա վերջին անգամն է, քանի որ Հայաստանում որպես դեսպան պաշտոնավարելու իմ ժամկետը հապշտապ մոտենում է իր ավարտին: Մեկնելուց առաջ մշտապես կա գայթակղություն անդրադարձ կատարել անցյալին ...
Կարդալ ավելին»

Միացյալ Նահանգները հայտարարում է Հայաստանին ուղղվող աջակցության ծավալների ավելացման մասին

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարեց Հայաստանին ուղղվող ԱՄՆ աջակցության ծավալների ավելացման մասին: Վերջերս Միացյալ Նահանգները քաղաքական անցման հետ կապված հայաստանյան նախաձեռնություններին աջակցելու նպատակով 14 միլիոն ԱՄՆ դոլարի հավելյալ արտաքին աջակցության միջոցներ է տրամադրել Հայաստանին, իսկ առաջիկա տարվա ընթացքում Միացյալ Նահանգները մտադիր է տրամադրել  ավելի քան 26 միլիոն ԱՄՆ դոլար` 2018 ֆինանսաբյուջետային տարվա արտաքին ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ուղերձը Հայաստանի անկախության օրվա առթիվ

Վաշինգտոն, 20 սեպտեմբերի, 2018թ. Միացյալ Նահանգների կառավարության անունից սիրով շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին պետական անկախության հռչակման և վերականգնման պատմական հանրաքվեի 27 ամյակի առթիվ: Այս տարին առանձնահատուկ կարևոր է, քանզի այն նշանավորում է նոր պատմության շրջանում Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակը, ինչպես նաև հայ-ամերիկյան բարեկամության 100 տարին: Այս տարի Հայաստանում ակնառու փոփոխություններ եղան: Խաղաղ ժողովրդական շարժումը, որ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանությունը Ծիածանի և Ամբերդի դպրոցներին նվիրաբերում է 80.000 ԱՄՆ դոլարի գույք

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Դեսպանության Ռազմական համագործակցության  գրասենյակի ներկայացուցիչների հետ միասին այցելեց Ծիածան և Ամբերդ համայնքների դպրոցներ՝ նվիրաբերելով ընդհանուր առմամբ 80.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նոր դպրոցական գույք, ուսումնական պարագաներ, կահույք, մարզասարքեր և խոհանոցային սարքավորումներ: Այս դպրոցները ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հավելյալ գույքի ծրագրի շահառու էին ընտրվել 2015թ.  դեսպան Միլսի այցելությունից հետո, երբ նա առիթ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանության ֆրենչայզինգի համաժողովը կապեր է ստեղծում ամերիկյան գործարարների և հայ ներդրողների միջև

Ս.թ. սեպտեմբերի 5-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ կոմերցիոն ծառայության Մոսկվայի գրասենյակը՝  ԱյԴի բանկի հետ համատեղ, կազմակերպել էին մեկօրյա համաժողով, որը նվիրված էր ֆրենչայզինգի ընձեռած գործարար հնարավորություններին: Այս համաժողովը հայ-ամերիկյան առևտրաներդրումային կապերի խթանմանն ուղղված շարունակական նախաձեռնություններից մեկն էր, որը մասնակիցներին տվեց եզակի ու արժեքավոր հնարավորություն հնարավորինս վաղ իմանալ այն հայտնի ամերիկյան բրենդերի մասին, որոնք հետաքրքրված ...
Կարդալ ավելին»

Պատվիրակություն OPIC-ից՝ Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանման նպատակով

14 օգոստոսի, 2018թ. Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ Քերոլ Դանկոյին, հեռ. (202) 304-3726 էլ. փոստ՝  Carol.Danko@opic.gov   Երևան, Հայաստան. ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով: Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, տեղում գործող ամերիկյան առաջատար բիզնեսների ...
Կարդալ ավելին»

Հուլիսի 4-ին ԱՄՆ դեսպանատունը Կասկադում ներկայացնում է զայդեկո երաժշտություն

Այս տարի ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների անկախության օրը տոնում է զայդեկո երաժշտության բացօթյա անվճար համերգով. հուլիսի 4-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում իր կենսուրախ ու ինքնատիպ երաժշտությամբ հանդես կգա Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը: Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում, որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: ...
Կարդալ ավելին»

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Հուլիսի 3-ին ԱՄՆ դեսպանատունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 242 ամյակը՝ զայդեկո երաժշտությամբ, հյուրասիրությամբ ու հրավառությամբ զուգորդված մի գեղեցիկ ամառային միջոցառմամբ, որը տեղի ունեցավ դեսպանատան տարածքում: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը իրենց գոհունակությունը  հայտնեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերության վերաբերյալ: Իր խոսքում դեսպան Միլսը նշեց, ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին

ԱՄՆ դեսպանը ծանոթանում է Հայաստանի հարավում Դեսպանության աջակցությամբ իրականացվող ծրագրերին Անգլերենի ուսուցում, հինավուրց որմնանկարներ և ձեռագործ պարագաներ. այս շաբաթ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը տիկնոջ Լի Քարթերի հետ Սյունիքի մարզում էր՝ ծանոթանալու  ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերին: «Երևանը շատ գեղեցիկ է, սակայն միշտ հաճելի է լինել մայրաքաղաքից այն կողմ և տեսնել, թե ինչ կարող է ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունը

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը ցավով նշում են, որ այսօր կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է: Ինչպես ԱՄՆ դեսպանատունը նախկինում նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Մենք համոզված ենք, որ այս ...
Կարդալ ավելին»

Աջակցելով կանանց ներառմանը իրավապահ ոլորտում

Վերջերս ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյաի օժանդակությամբ հայ իրավապահ մարմինների 10 կին ներկայացուցիչ մասնակցեց Թբիլիսի քաղաքում տեղի ունեցած տարեկան «Կանայք ոստիկանությունում» 7-րդ համաժողովին: Այս միջոցառումը հնարավորություն է ընձեռում կին սպաներին ծանոթանալ և փորձի փոխանակում իրականացնել իրենց օտարերկրյա գործընկերների հետ, ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև շփվել ԱՄՆ ոստիկաների ...
Կարդալ ավելին»

ԹՊԻՀ-ի անչափահասների արդարադատությանը ուղղված «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» ծրագիրը Հայաստանում

ԱՄՆ դեսպանատան Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) ծրագրի ֆինանսավորմամբ 2017թ. նոյեմբերի 13-ին մեկնարկեց նոր ծրագիր, որը կնպաստի անչափահասների արդարադատության զարգացմանը: «Իրավական կրթություն և ակտիվ մասնակցություն» (ԻԿԱՄ) ծրագիրը կիրականացվի մեկ տարվա ընթացքում Փրոջեքթ Հարմոնի (PH) հասարակական կազմակերպության կողմից: Այս ծրագիրը կնպաստի համայնքահեն սոցիալական արդարության զարգացմանը երիտասարդության և իրավապահների դրական համագործակցության միջոցով: Ծրագիրը նաև ...
Կարդալ ավելին»

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Երևան, Հայաստան. Հունիսի 30-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնեց Միացյալ Նահանգների անկախության 241-րդ տարեդարձը և հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները հաստատման 25-ամյա հոբելյանը:  Դեսպան Ռիչարդ Միլսը և միջոցառման պատվավոր հյուր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձր գնահատական տվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ գործընկերությանը: Իր խոսքում դեսպան Միլսը նշեց, որ այս տարվա միջոցառմամբ ԱՄՆ դեսպանատունը երկու առիթ է նշանավորում, ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանատունը մեկնարկում է «Ամերիկյան շրջագայություն»՝ նշանավորելու Հայաստանի հետ գործընկերության 25-ամյա հոբելյանը

Հուլիսի սկզբից ԱՄՆ դեսպանատունը սկսում է երկշաբաթյա շրջագայություն՝ ի ցույց դնելու Հայաստանի ժողովրդի հետ մեր կապը և Հայաստանի ու Միացյալ Նահանգների տևական գործընկերության ու ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: «Ամերիկյան շրջագայությունը» մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու անկեղծ բարեկամության 25-ամյա հոբելյանի առիթով տարվա ընթացքում անցկացվող միջոցառումների շարքում առանցքային ու  առանձնահատուկ տեղ է ...
Կարդալ ավելին»

Խաղաղության կորպուսը տոնում է 42 նոր կամավորների երդման արարողությունը և ծրագրի 25-ամյակը Հայաստանում

Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան պրն. Ռիչարդ Միլսը անցկացրեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 42 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Նոր կամավորները շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր շրջաններ, որտեղ նրանք գալիք երկու տարիների ընթացքում կաշխատեն տեղի դպրոցների, համալսարանների և հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես Անգլերենի ուսուցիչներ և Համայնքի և երիտասարդության ծրագրի կամավորներ: Կամավորները Ամերիկայի քաղաքացիներ են, որոնք գալիս են ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ դեսպանն հանդիպում է Մասքի կրթական փոխանակման ծրագրի շրջանավարտների հետ

ԱՄՆ պետքարտուղարության Էդմունդ Մասքիի կրթական փոխանակման ծրագրի շուրջ 450 հայաստանյան շրջանավարտներին ողջունելով ԱՄՆ դեսպանատանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ մեծ պատիվ է լինել ակտիվ քաղաքացիների նման պատկառելի խմբի շրջապատում: «Երբ այս սրահում շուրջս եմ նայում, ուղղակի աչք է շոյում, որ այստեղ հավաքվել են այսքան շատ մարդիկ, տարբեր ոլորտների ու բնագավառների այսքան շատ նվիրյալ ...
Կարդալ ավելին»

ԱՄՆ Դեսպան Միլսը հանդիպել է հայաստանի ՏՏ ոլորտի կին ներկայացուցիչների հետ եվ կարեվորել կանանց խրախուսման տնտեսական շահերը

Երեվան, ՀՀ – Կանանց զբաղվածության աճը կարող է մեծ ներուժ հանդիսանալ Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար: Ներկայում կանայք կազմում են Հայաստանի տնտեսապես ոչ ակտիվ բնակչության 67 տոկոսը, իսկ նրանց գործազրկության մակարդակը տղամարդկանց գործազրկության մակարդակի գրեթե կրկնակին է (համապատասխանաբար` 51,5 և 21,8 տոկոս): Համաշխարհային բանկի գնահատումների համաձայն, զբաղվածության և ձեռներեցության ասպարեզում կանանց մասնակցության անհավասար հնարավորությունների արդյունքում Հայաստանը ...
Կարդալ ավելին»

Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը

  2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլևս չի զբաղեցնի այդ պաշտոնը Դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., ԱՄՆ դեսպանը Ղազախստանում 2008-2011թթ. և ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում ...
Կարդալ ավելին»
Ցուցադրել ավելին ∨