ԱՄՆ — Հայաստան համաձայնագիր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ

men shaking hands
ԱՄՆ — Հայաստան համաձայնագիր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ

2014թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից ստորագրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխությունը: Համաձայն նամակ-համաձայնագրի սույն 16-րդ փոփոխության, մոտ 2,3 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք ծրագրերի իրականացման համար:

Ֆինանսավորումը, որը տրամադրվում է սույն hամաձայնագրով, օգնի ՀՀ կառավարությանն անդրազգային հանցանքների դեմ պայքարելու, իրավապահ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև դատաիրավական և օրենսդրական բարեփոխումների գործընթացին ուղղված հետագա աշխատանքներում: Այս աջակցության շրջանակում իրականացվող երկկողմ ծրագրերը ներառում են. Ամերիկյան փաստաբանների ընկերակցության Քրեական իրավունքի բարեփոխումների, Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ ՀԿ-ի րավական սոցիալականացման համայնքային գործողությունների ու կապերի և մշտական իրավախորհրդատուի ծրագրերը: Այս աջակցությունը նաև կնպաստի իրավապահ կարողությունների կատարելագործմանը, հակաթրաֆիքինգային և հակակոռուպցիոն աշխատանքներին, ինչպես նաև նոր քրեակատարողական  և պրոբացիոն համակարգի զարգացմանը:

2001թ.-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր Միացյալ Նահանգների կառավարությունը դատաիրավական ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել շուրջ քսաներկու միլիոն ԱՄՆ դոլար: Սույն օժանդակությունը և համագործակցությունը խորհրդանշում են ԱՄՆ դեսպանության ու ՀՀ կառավարության կողմից Հայաստանի իրավապահ ոլորտի արդիականացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքներին ու իրավունքի գերակայությանն ուղղված համատեղ ջանքերը: