ԱՄՆ քաղաքացիների սպասարկում

Երևանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը ԱՄՆ քաղաքացիներին տրամադրում է տարատեսակ ծառայություններ։ Հյուպատոսական բաժինը կազմված է երկու բաժիններից․ ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժին և Վիզաների բաժին։ Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնում հերթագրված այցելությունները չեն վերաբերում վիզաների հետ կապված հարցերին կամ խնդիրներին։

Բացի այդ, սոցիալական ապահովությանը վերաբերող հարցերն այժմ պետք է ուղարկել Աթենքում տեղակայված համապատասխան ստորաբաժմանը։

ԱՄՆ Քաղաքացիների սպասարկման բաժնի ծառայություններից օգտվողները այցելության համար պետք է գրանցվեն առցանց։

Եթե Ձեզ անհրաժեշտ է անհապաղ օգնություն՝ կապ հաստատեք ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի հետ ACSYerevan@state.gov էլ.փոստի միջոցով: Մեր հեռախոսահամարն է  (+374) 10 49 45 85։ Խնդրում ենք՝ թողեք ձայնային հաղորդագրություն և մենք կկապվենք Ձեզ հետ մեկ աշխատանքային օրվա ընթացում։ Մենք չենք կարող պատասխանել վիզաների հետ կապված Ձեր հարցերին։ Եթե ունեք հարցեր կապված վիզաների հետ, խնդրում ենք՝ սեղմեք այստեղ վիզաների բաժնի հետ կապվելու համար։

Եթե Դուք ԱՄՆ քաղաքացի եք և Ձեզ անհապաղ օգնություն է հարկավոր աշխատանքային ժամերից դուրս կամ շաբաթ-կիրակի օրերին՝ խնդրում ենք հավաքել հետևյալ հեռախոսահամարը՝ +10 49 44 44։

Եթե դուք Ամերիկայի քաղաքացի եք և զանգահարում է աշխատանքային օրվա ժամը 9։00-ից 17։00-ը և դուք շտապ օգնության կարիք ունեք, խնդրում ենք զանգահարել +10 46 47 00 հեռախոսահամարով: Եթե դուք Ամերիկայի քաղաքացի եք, ով շտապ օգնության կարիք ունի երեկոյան ժամը 17։00-ից հետո կամ հանգստյան օրերին կամ արձակուրդներին, խնդրում ենք զանգահարել +10 49 44 44.