Իրավական աջակցություն

Ուշադրություն. ԱՄՆ պետքարտուղարությունը ստորև ներկայացվող ցուցակներում ընդգրկված անձանց ու ընկերությունների մասնագիտական կարողությունների ու համբավի կամ մատուցած ծառայությունների որակի վերաբերյալ որևէ պատասխանատվություն չի կրում: Ցուցակում նրանց ներառումը որևէ կերպ չի ենթադրում երաշխավորում Պետքարտուղարության կամ ԱՄՆ կառավարության կողմից: Անուններն ու անվանումները ներկայացված են այբբենական կարգով և դրանց հերթականությունը որևէ նշանակություն չունի: Ցուցակում ներկայացված տեղեկությունները ներկայացվում են տեղի ծառայություններ մատուցողների կողմից. Պետքարտուղարությունն այդ տեղեկատվության վերաբերյալ երաշխիք չի ապահովում:

Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում Դուք ենթակա եք ՀՀ-ում գործող  օրենքներին և պետք է առաջնորդվեք դրանցով: Սակայն, եթե կարծում եք, որ Ձեր նկատմամբ անարդար են վարվել ԱՄՆ քաղաքացի լինելու պատճառով, ապա Դուք պետք է այդ մասին հայտնեք դեսպանատանը: Հյուպատոսական բաժնի աշխատակիցները չեն կարող ԱՄՆ քաղաքացիների համար հանդես գալ որպես իրավական խորհրդատուներ, սակայն ունեն հայ իրավաբանների ցուցակ, ովքեր տիրապետում են անգլերենին և պատրաստ են ներկայացնել ԱՄՆ քաղաքացիների շահերը: Ցուցակը կարող եք գտնել այստեղ (PDF 731 KB):