Այս բաժնում ներկայացված են օտարերկրյա որդեգրման գործընթացի հիմնական քայլերը: Քանի որ գործընթացը կարգավորվում է որդեգրող ծնողների ու որդեգրվող երեխայի բնակության երկրների օրենսդրությամբ (Միացյալ Նահանգների պարագայում սա ներառում է թե դաշնային, թե նահանգային օրենսդրությունը) այն կարող է տարբեր լինել: Այն նաև կախված է նրանից, թե որդեգրման վերջնական իրավական ձևակերպումները հիշյալ վայրերից որում են կատարվում: Բացի այդ, եթե երեխայի հայրենի երկիրը Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիայի անդամ պետություն է, ապա պետք է հետևել երկու երկրների կոնվենցիոն ընթացակարգերին: Որդեգրել ցանկացողները պետք է այս ամենը հաշվի առնեն, երբ փորձում են պատկերացնել, թե ինչ ճանապարհ է իրենց սպասվում: