- Ինչո՞ւ որդեգրել
- Ո՞վ կարող է որդեգրել
Այլ երկրից երեխա որդեգրելու և նրան ԱՄՆ բնակության տանելու համար դուք պետք է նախ ԱՄՆ օրենսդրության պահանջների ներքո իրավասու լինեք որդեգրել երեխա: Նման որոշում կայացնող դաշնային մարմինը ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարությանն առընթեր Ներգաղթի ու քաղաքացիության ծառայությունն (USCIS) է: Դուք որդեգրված երեխային (կամ երեխային, ում նկատմամբ օրինական խնամակալության եք ձեռք բերել ներգաղթի ու որդեգրման նպատակով) չեք կարողանա բերել ԱՄՆ, քանի դեռ է USCIS-ի կողմից չի կայացվել որոշում, որ դու կարող եք որդեգրել երեխա այլ երկրից:
ԱՄՆ պահանջները դաշնային մակարդակում
Այլ երկրում ծնված և ձեր կողմից որդեգրված երեխային ԱՄՆ բերելու համար պետք է որոշակի պահանջների բավարարել: Հիմնական պահանջները ներկայացվում են ստորև.
- Պետք է լինեք ԱՄՆ քաղաքացի.
- Եթե ամուսնացած չեք, ապա պետք է լինեք առնվազն 25 տարեկան.
- Եթե ամուսնացած եք, պետք է որդեգրումը կատարեք համատեղ (նույնիսկ եթե առանձին եք ապրում, սակայն պաշտոնապես ամուսնալուծված չեք) և պահանջվում է, որպեսզի ձեր կինը/ամուսինը նույնպես լինի ԱՄՆ քաղաքացի կամ ունենա իրավական կարգավիճակ ԱՄՆ-ում.
- Անհրաժեշտ է բավարարել որդեգրողի համապատասխանության պահանջները, մասնավորապես՝ ստուգումներ նախկին դատվածության հետ կապված, մատնահետքերի հանձնում ու բնակարանային պայմանների ուսումնասիրություն:
Պահանջները նահանգային մակարդակում
Դաշնային մակարդակում առաջադրվող պահանջներին բավարարելուց զատ որդեգրողները պետք է համապատասխանեն նաև իրենց նահանգի կողմից առաջադրվող պահանջներին: Առանձին նահանգներում գործող պահանջներին կարող եք ծանոթանալ Child Welfare Information Gateway կայքում:
Օտարերկրյա պետության պահանջները
Ամեն մի երկիր ունի որդեգրման իր պահանջները, որոնք պարզաբանվում են առանձին երկրների մասին ներկայացված տեղեկատվության բաժնում, տես՝ https://travel.state.gov/content/adoptionsabroad/en/country-information/learn-about-a-country/armenia.html. Դեսպանատան ընթացակարգերի հետ կապված տես՝ Որդեգրման ընթացակարգերի էջը: