- Ինչո՞ւ որդեգրել
- Ո՞վ կարող է որդեգրել
«Երեխան՝ անհատականությունը լիարժեք ու ներդաշնակ կերպով ձևավորելու համար, պետք է հասակ առնի ընտանեկան պայմաններում, միջավայրում, ուր տիրում են երջանկությունը, սերը և ընկալումը: … Օտարերկրյա որդեգրումները հնարավորություն են ընձեռում մշտական ընտանիք ունենալու առավելությունը ապահովել այն երեխաների համար, որոնց համար նպատակահարմար ընտանիք հնարավոր չի լինում գտնել իրենց ծագման երկրում»:
— Որդեգրման մասին Հաագայի կոնվենցիա, նախաբան
Սիրող ընտանիքում հասակ առնելը շատ ու շատ առումներով մեծ օգուտ է երեխայի համար: Օտարերկրյա որդեգրումների շնորհիվ նման հնարավորություն է ընձեռվել աշխարհի տարբեր վայրերի հարյուր-հազարավոր երեխաների համար: Երբ երեխաները չեն կարող մնալ ազգականների հետ և իրենց համայնքում նոր ծնողներ հնարավոր չէ գտնել նրանց համար, այս պարագայում օտարերկրյա որդեգրումը մի նոր ճանապարհ է բացում նրանց համար, որպեսզի կարողանան մշտապես գտնվել ընտանեկան սիրո, հոգածության ու ապահովության պայմաններում:
Լրացուցիչ ռեսուրսներ.
Child Welfare Information Gateway – երեխայի սոցիալական պաշտպանության մասին տեղեկատվական հարթակ, որն ապահովվում ԱՄՆ Առողջապահության ու սոցիալական ծառայությունների դեպարտամենտի/նախարարության Երեխաների ու ընտանիքի հարցերով վարչության Երեխաների հարցերով բյուրոյի կողմից։
Medline Plus – ծառայություն, որ առաջարկվում է ԱՄՆ ազգային բժշկական գրադարանի և Առողջապահության ազգային ինստիտուտների կողմից։
A Healthy Beginning: Important Information for Parents of Internationally Adopted Children (PDF 167KB) – «Առողջ սկիզբ. կարևոր տեղեկատվություն այլ երկրներից որդեգրված երեխաների ծնողների համար», գրքույկ պատրաստված Մանկաբուժության ամերիկյան ակադեմիայի կողմից։
«Իմ վարչակազմը սիրող ընտանիք գտնելու հարցում կշարունակի պատրաստակամորեն օգնել բոլոր երեխաներին»: – Նախագահ Բարաք Օբամա, հատված 2012թ. Որդեգրման ազգային միամսյակի նախագահական հռչակագրից։