Խնդրում ենք հերթագրել Ձեր այցելության օրը այստեղ:
** ՆԿԱՏԻ ՈՒՆԵՑԵՔ, որ վիզաներին առնչվող հարցեր քննության առնելու համար առցանց պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում հյուպատոսական անձնակազմը ձեզ որևէ կերպ չի կարողանա աջակցել Վիզաների հետ հարցերի դեպքում խնդրում ենք՝ սեղմեք այստեղ վիզաների բաժնի հետ կապվելու համար։ **
ԱՄՆ քաղաքացիներին, ում երեխաները ծնվում են Հայաստանում, խորհուրդ է տրվում գալ հյուպատոսական ծառայություն որոշելու, թե արդյո՞ք երեխան բավարարում է ԱՄՆ քաղաքացիություն ստանալու պայմաններին: Խնդրում ենք ձեր երեխայի ծննդյան մասին անմիջապես տեղյակ պահել հյուպատոսական ծառայությանը:
Երկու ծնողների ու երեխայի ֆիզիկական ներկայությունը հյուպատոսական բաժնում պարտադիր է:
ԱՄՆ համապատասխան օրենքի համաձայն երեխայի քաղաքացիությունը որոշելու համար հարկավոր է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը։
Ուշադրություն. դիմումին կցվող յուրաքանչյուր փաստաթուղթ, որն անգլերեն լեզվով չէ, պետք է ունենա վավերացված անգլերեն թարգմանություն:
- Երեխայի ծննդյան վկայականի բնօրինակը.
- Ծնողների ԱՄՆ քաղաքացիության ապացույց` ԱՄՆ ծննդյան վկայականի բնօրինակը կամ վավերացված պատճենը, ԱՄՆ վավեր անձնագիր կամ հպատակագրման վկայականի բնօրինակը.
- Ծնողների ամուսնության վկայականը, եթե այդպիսին կա.
- Ամուսնալուծության վկայականը, եթե ծնողներից մեկը ամուսնալուծված է եղել նախկինում.
- Եթե միայն մեկ ծնողն է ԱՄՆ քաղաքացի, ապա հարկավոր է ԱՄՆ քաղաքացի ծնողի ԱՄՆ-ում ֆիզիկապես գտնվելու մասին ապացույց: ԱՄՆ քաղաքացի ծնողը պետք է կարողանա հավաքել և ներկայացնել ապացույցներ նախքան երեխայի ծնունդը ԱՄՆ-ում հինգ տարվա բնակության մասին, որոնցից առնվազն երկու տարին եղել են 14 տարեկանից հետո: Ապացույց կարող են համարվել դպրոցի և համալսարանի առաջադիմության թերթիկները, ինչպես նաև անձնագրում առկա կնիքները, որոնք փաստում են տվյալ անձի ԱՄՆ-ում երկարաժամկետ բնակությունը: Միայն հարկային հայտարարագրերը և վճարման կտրոնները ԱՄՆ-ում ֆիզիկապես գտնվելու ապացույց չեն համարվում.
- Եթե երեխայի ծնողը միայնակ մայր, ապա հարկավոր է ապացույց, որ ԱՄՆ քաղաքացի ծնողը միայնակ մայր է և առնվազն մեկ տարի անընդմեջ ֆիզիկապես գտնվել է ԱՄՆ-ում.
- Լրացված DS-2029 ձևը երեխայի ծննդյան հյուպատոսական վկայականի համար.
- Վճարում. 100 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ ծառայության համար.
Երեխայի ԱՄՆ քաղաքացի ճանաչվելուց հետո կտրվի Ծննդյան հյուպատոսական վկայական, որը երեխայի ԱՄՆ քաղաքացիության ապացույց է և ԱՄՆ-ում օգտագործվում է ծննդյան վկայականի փոխարեն: