Քաղաքացիության փոխանցում

ԱՄՆ քաղաքացիությունը երեխային փոխանցելու համար անհրաժեշտ է, որ.

  • Ծնողներից առնվազն մեկը երեխայի ծնվելու պահին ունենա ԱՄՆ քաղաքացիություն
  • Լինի արյունակցական կապ երեխայի ու ԱՄՆ քաղաքացի ծնողների միջև,
  • Լինեն փաստական հիմքեր առ այն, որ նախքան երեխայի ծնունդը նրա ԱՄՆ քաղաքացի ծնողները ապրել են ԱՄՆ-ում՝ ստորև ներկայացվող աղյուսակում նշված քաղաքացիության փոխանցման պահանջներին համապատասխան:

Փաստաթղթերի օրինակներ

ԱՄՆ-ում ֆիզիկապես գտնվելու հանգամանքը հիմնավորող փաստական հիմք կարող են հանդիսանալ հետևյալ փաստաթղթերը, սակայն նման փաստաթղթերի ցանկն այսքանով չի սահմանափակվում.

  • Աշխատավարձային ու հարկային քաղվածքներ (W-2),
  • Առաջադիմության թերթիկներ ուսումնական հաստատություններից,
  • Աշխատանքային ստաժ,
  • Վարձակալության վճարների անդորրագրեր,
  • ԱՄՆ զինված ուժերում պատվավոր ծառայության, ԱՄՆ կառավարությունում կամ որոշ միջկառավարական կազմակերպություններում աշխատելու մասին տեղեկանքներ. կամ տեղեկանք այն մասին, որ եղել է նման ծառայող կամ աշխատող հանդիսացող ծնողի խնամքի տակ գտնվող չամուսնացած երեխա կամ ընտանիքի անդամ,
  • ԱՄՆ անձնագրի դրոշմակնիքները կարող են համարվել ներկայացվող փաստական հիմքերի մաս, սակայն դա չի կարող միակ փաստաթղթային հիմքը լինել: Վարորդական վկայականները չեն համարվում ֆիզիկական ներկայության ապացույց:

Եթե ունեք այլ երեխաներ, որոնց տրվել է ծննդյան հյուպատոսական վկայական, ապա սա կարող է համարվել հավելյալ ապացույց կամ փաստական հիմք: Նաև ծանոթացեք կից փաստաթղթերի մասին կարևոր տեղեկությունների հետ։