Ամուսնություն

Հաշվի առնելով COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակը` ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժինը ս․ թ․ մարտի 23-ից անցնում է սպասարկման արտակարգ ռեժիմի։

Մինչ ԱՄՆ քաղաքացիների սպասրկման բաժինը շարունակում է գործունեությունը արտակարգ ռեժիմով, 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ մենք կվերսկսենք առցանց հերթագրումները:
ԱՄՆ քաղաքացիների ծառայությունների բաժնի բոլոր այցելուները պետք է նախօրոք հերթագրեն իրենց այցելության օրը առցանց/օնլայն եղանակով: Խնդրում ենք հերթագրել Ձեր այցելության օրը այստեղ:

Նախկինում նշանակված հանդիպումները կպահպանվեն:

Հետևելով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում  ՀՀ կառավարության` բոլոր հանրային վայրերում պարտադիր դիմակ կրելու պահանջին՝ սույն թվականի մայիսի 25-ից հյուպատոսական ծառայություն ստանալու նպատակով ԱՄՆ դեսպանատուն մուտք գործող անձինք, անկախ այդ ծառայության տեսակից, պարտավորվում են կրել դիմակ։ Առանց դիմակի ներկայացող անձանց չի թույլատրվի մուտք գործել ԱՄՆ դեսպանատուն, և նրանք ստիպված կլինեն նոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Հյուպատոսական բաժինը գտնվում է ք. Երևան 0082, Ամերիկյան պող. 1 հասցեում՝ Իսակովի պողոտայի անմիջական հարևանությամբ: ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով acsyerevan@state.govհասցեին: Մեր տեղական հեռախոսահամարն է (+37410) 49-45-85, ֆաքսի համարը՝ (+37410) 46-47-37:

Ամուսնական նոտարական ծառայություններ

ԱՄՆ այն քաղաքացին, ով ցանկանում է Հայաստանում ամուսնություն գրանցել Հայասատանի քաղաքացու հետ, պետք է անգլերեն և հայերեն լեզուներով լրացնի ամուսնություն գրանցելու համար իր իրավական առումով ազատ լինելու մասին հայտարարության ձևը: Հյուպատոսության պաշտոնյան պետք է նոտարական վավերացմամբ հաստատի այս ձևը: Սա հնարավոր է իրականացնել հյուպատոսական բաժնում երկուշաբթի-ուրբաթ, ժամը 14:00-16:00: Ծառայության արժեքն է 50 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ, որը պետք է վճարել հյուպատոսական բաժնում:

Խնդրում ենք լրացնել, բայց նախօրոք ՉՍՏՈՐԱԳՐԵԼ Ձեր անձնագրի դիմումի ձևերը և Ձեր նշանակված հանդիպման օրը դրանք ներկայացնել հյուպատոսական բաժին:

Ստորագրության գծից ներքև գտնվող հատվածը խնդրում ենք ՉԼՐԱՑՆԵԼ:

Դիմումի ձևը կարող եք բեռնավորել https://am.usembassy.gov/wp-content/uploads/sites/92/acsmarriage_arm.pdf (PDF 60 KB) հասցեից (Անգլերեն տարբերակ — PDF 42 KB):

Դիմումի ձևը պետք է ստորագրվի միայն հյուպատոսական բաժնում` վճիռը կայացնող հյուպատոսի ներկայությամբ: Դիմումի ձևերը առկա են նաև հյուպատոսական բաժնում և կարող են լրացվել տեղում:

Նոտարական վավերացում ստանալուց հետո, այդ ձևը պետք է ներկայացնել ՀՀ Արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն` վավերացման (իսկությունը հաստատելու) համար: Նախարարությունը գտնվում է Վազգեն Սարգսյան փողոց 3/8 հասցեում: Այնուհետև ամուսնությունը պետք է գրանցել ՀՀ Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համապատասխան բաժնում (ՔԿԱԳ, հայտնի է նաև ԶԱԳՍ անվանումով): Հայաստանի քաղաքացին ամուսնացած չլինելու մասին փաստաթուղթ պետք է ներկայացնի ՔԿԱԳ բաժին, որը նախօրոք կարող է վերցնել իր բնակության վայրի ՔԿԱԳ բաժնից: Հարկավոր է նաև ԱՄՆ քաղաքացու անձնագրի վավերացված թարգմանությունը:

Եթե Դուք ցանկանում եք Ձեր ամուսնու կամ կնոջ համար ԱՄՆ մուտքի ներգաղթային արտոնագրի դիմում ներկայացնել, ապա խնդրում ենք դիտել Ներգաղթային արտոնագրեր էջը: