Քաղաքացիության ծառայություններ

Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը մի շարք ծառայություններ է մատուցում ԱՄՆ քաղաքացիներին: Հյուպատոսական բաժինը ունի երկու ստորաբաժանում` ԱՄՆքաղաքացիների սպասարկման բաժին և ԱՄՆ մուտքի արտոնագրերի բաժին:

Հաշվի առնելով COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակը` ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժինը ս․ թ․ մարտի 23-ից անցնում է սպասարկման արտակարգ ռեժիմի։

Մինչ ԱՄՆ քաղաքացիների սպասրկման բաժինը շարունակում է գործունեությունը արտակարգ ռեժիմով, 2020 թվականի հուլիսի 15-ի դրությամբ մենք կվերսկսենք առցանց հերթագրումները:
ԱՄՆ քաղաքացիների ծառայությունների բաժնի բոլոր այցելուները պետք է նախօրոք հերթագրեն իրենց այցելության օրը առցանց/օնլայն եղանակով: Խնդրում ենք հերթագրել Ձեր այցելության օրը այստեղ:

Նախկինում նշանակված հանդիպումները կպահպանվեն:

Հետևելով կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում  ՀՀ կառավարության` բոլոր հանրային վայրերում պարտադիր դիմակ կրելու պահանջին՝ սույն թվականի մայիսի 25-ից հյուպատոսական ծառայություն ստանալու նպատակով ԱՄՆ դեսպանատուն մուտք գործող անձինք, անկախ այդ ծառայության տեսակից, պարտավորվում են կրել դիմակ։ Առանց դիմակի ներկայացող անձանց չի թույլատրվի մուտք գործել ԱՄՆ դեսպանատուն, և նրանք ստիպված կլինեն նոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Հյուպատոսական բաժինը գտնվում է ք. Երևան 0082, Ամերիկյան պող. 1 հասցեում՝ Իսակովի պողոտայի անմիջական հարևանությամբ: ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի հետ կարող եք կապ հաստատել՝ գրելով acsyerevan@state.govհասցեին: Մեր տեղական հեռախոսահամարն է (+37410) 49-45-85, ֆաքսի համարը՝ (+37410) 46-47-37:

Ի՞նչ ծառայություն է ձեզ անհրաժեշտ

  • ԱՄՆ քաղաքացիության պահանջ և դիմում առաջին անգամ անձնագիր ստանալու համար.

Եթե ձեզ տրամադրվել է հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը, դուք կարող եք անմիջապես դիմել ձեր առաջին ԱՄՆ անձնագրի համար: Եթե այս փաստաթղթերից ոչ մեկը չկա ձեր ձեռքին, ապա անհրաժեշտ է տրամադրող մարմնից ստանալ վավերացված պատճեն:

  • ԱՄՆ ծննդյան վկայական – վավերացված պատճենի համար անհրաժեշտ է դիմել այն նահանգին, որտեղ դուք ծնվել եք: Առողջապահական վիճակագրության ազգային կենտրոնը՝ The National Center for Health Statistics ունի նահանգային կառույցների ցանկ՝ վերջիններիս հետ կապ հաստատելու անհրաժեշտ տվյալներով.
  • Ծննդյան հյուպատոսական վկայական արտերկրում ծնված անձանց համար (Ձև FS-240) – վավերացված պատճեն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ պետքարտուղարության անձնագրային ծառայությունների գրասենյակ՝ Passport Services Office at the Department of State.
  • Ծննդյան վկայական (Ձև FS-545 կամ DS-1350) – հաստատված պատճեն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ պետքարտուղարության անձնագրային ծառայությունների գրասենյակ՝ Passport Services Office at the Department of State.
  • ԱՄՆ քաղաքացիության վկայական – հաստատված պատճեն ստանալու կարող եք դիմել Քաղաքացիության և ներգաղթի նահանգային ծառայություններին.
  • ԱՄՆ հպատակագրման վկայական – հաստատված պատճեն ստանալու կարող եք դիմել Քաղաքացիության և ներգաղթի նահանգային ծառայություններին.
  • ԱՄՆ քաղաքացի ծնողի/ծնողների անձնագիր, որում ներառված եք դուք – ծնողի անձնագրային գրառումների պատճեն ստանալու համար կարող եք դիմել ԱՄՆ պետքարտուղարության անձնագրային ծառայությունների գրասենյակ՝ Passport Services Office at the Department of State:

Երբ վերը նշված փաստաթղթերից մեկը ձեր տրամադրության տակ է, ապա ձեր առաջին ամերիկյան անձնագիրը ստանալու համար ծանոթացեք սույն հրահանգներին:

Եթե ծնվել եք Միացյալ Նահանգներից դուրս և նախկինում ձևակերպված չեք եղել որպես ԱՄՆ քաղաքացի և

  • դեռ չի լրացել ձեր 18 տարին, ապա ծանոթացեք արտերկրում ծնված անձանց Ծննդյան հյուպատոսական վկայական տրամադրելու մասին հրահանգները.
  • իսկ եթե դուք 18 տարեկանից բարձր եք, ապա պետք է քննության առնել փոխանցման պահանջների մասին տեղեկատվությունը և տեսնել, արդյոք ձեր ծնողը/ծնողները ունեն ԱՄՆ-ում ֆիզիկական ներկայության այն ժամանակահատվածը, որ տվյալ ժամանակվա քաղաքացիության մասին օրենսդրությամբ պահանջվել է: Եթե այս տեղեկատվության հիման վրա դուք կարծում եք, որ իրավասու եք ստանալ ԱՄՆ քաղաքացիություն, ապա մուտք գործեք այստեղ և հետևեք ներկայացվող հրահանգներին:

 

Ամփոփ տվյալներ

ԱՄՆ քաղաքացիության կորուստը լուրջ և անշրջելի քայլ է, որը կատարելուց առաջ անհրաժեշտ է լավ ծանրութեթև անել: Կարևոր է, որ մինչ Քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթուղթ պահանջելը ամբողջությամբ պատկերացնեք դրա բոլոր հետևանքները: Եթե դուք իրապես ցանկանում եք այդպես վարվել, ապա պետք է ձեռնարկել մի քանի քայլ, այդ թվում՝ պայմանավորվածության ձեռք բերում դեսպանատանը, որպեսզի հյուպատոսական պաշտոնյայի ներկայությամբ ստորագրեք հայտարարությունը, քաղաքացիությունից հրաժարվելու հարցաշարը և/կամ հրաժարման երդումը: Նկատի ունեցեք, որ հայտարարությունը, որը ստորագրում եք, հստակորեն նշում է, որ այդ քայլն անշրջելի է:

Հիշեք, որ երկրից հեռանալու մասին որոշումը անձնական իրավունք է և երբեք չի կարող իրացվել այլ անձի, այդ թվում՝ ծնողների կամ օրինական խնամակալի կողմից:

Կարևոր տեղեկություններ Քաղաքացիությունից հրաժարման գործընթացի մասին

Մինչ գործընթացին ձեռնամուխ լինելը ծանոթացեք իրավական պահանջներին և երկրից հեռանալու հետ կապված իրավական ակտերին: Նկատի ունեցեք, որ իրավունք ունեք մինչ պաշտոնական հարցազրույցը նախնական հեռախոսազրույց կամ անձնական հանդիպում ունենալ հյուպատոսական պաշտոնյայի հետ՝ քննարկելու քաղաքացիությունից հրաժարման հարցը: Երկրից հեռանալու հետ կապված հարկի կամ հնարավոր հարկային հետևանքների մասին հարկավոր է խորհրդակցել Ներքին եկամուտների ծառայության հետ:

Պահանջվող փաստաթղթեր (քաղաքացիության կորուստ)

Դուք պետք է հավաքեք հետևյալ փաստաթղթերը

  1. Ապացույց ԱՄՆ քաղաքացիության վերաբերյալ, օրինակ՝ ձեր վերջին ԱՄՆ անձնագիրը կամ ԱՄՆ ծննդյան վկայականը, եթե ԱՄՆ անձնագիրը ձեր տրամադրության տակ չէ.
  2. Ծննդյան հյուպատոսական վկայական արտերկրում ծնվածների համար (եթե կիրառելի է).
  3. Բոլոր գործող օտարերկրյա անձնագրերի կենսորոշիչ տվյալների էջերը.
  4. Հպատակագրման վկայագրեր՝ Միացյալ Նահանգներ կամ ցանկացած այլ երկիր (եթե կիրառելի է).
  5. Քաղաքացիության վկայականներ՝ Միացյալ Նահանգներ կամ ցանկացած այլ երկիր (եթե կիրառելի է).
  6. Անվանափոխության ապացույցներ, օրինակ՝ ամուսնության կամ ամուսնուլուծության վկայականներ, դատական որոշումներ կամ անվանափոխության մասին ակտ (եթե կիրառելի է).
  7. Լրացված DS-4079 ձևը, որը կարող եք ներբեռնել պետքարտուղարության կայքից այստեղ.
  8. Քաղաքացիությունից հրաժարման մասին լրացված հարցաշարը, որը կարող եք ներբեռնել այստեղ PDF ձևաչափով. և
  9. Ոչ պաշտոնական հաստատում քաղաքացիության կորուստն ի գիտություն ընդունելու վերաբերյալ, որը լրացվում է, ստորագրվում/թվագրվում և ուղարկվում որպես տեսաներածված/սքանավորված փաստաթուղթ. կարող եք ներբեռնել այստեղ PDF ձևաչափով

Վճարումներ

Պահանջվում է վճարել 2.350 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք անգլիական ֆունտ ստեռլինգ, որը վերադարձման ենթակա չէ:.

Գրին քարտը կորցնելու կամ չգտնելու դեպքում, ինչպես նաև մշտական բնակության հետ կապված հարցերով կարող եք գրել ԱՄՆ դեսպանատան Ներգաղթային վիզաների բաժնին՝ էլ. փոստի ivyerevan@state.gov հասցեով կամ այցելել մեր կայքը՝ https://am.usembassy.gov/visas/immigrant-visas/lost-green-card/: