ԱՄՆ քաղաքացու մահվան դեպքում Հյուպատոսական գործերով բյուրոն գտնում է մահացողի ժառանգին և տեղյակ պահում ԱՄՆ քաղաքացու մահվան մասին և ապահովում տեղեկություններ այն մասին, թե ինչպես կարող են հուղարկավորությունը կազմակերպել տեղում կամ ինչպես աճյունը փոխադրել ԱՄՆ: Աճյունի տնօրինման հետ կապված հարցերը կարգավորվում են ԱՄՆ օրենքներով, այն երկրի օրենքներով, որտեղ մահացել է քաղաքացին, ԱՄՆ-ի և այդ երկրի մաքսային պահանջներով և դրանք նաև մեծապես կախված են տվյալ երկրի համապատասխան հաստատություններից, որոնք հաճախ կարող են արմատապես տարբերվել ԱՄՆ հաստատություններից:
Հյուպատոսական գործերով բյուրոն օգնում է ժառանգին համապատասխան հրահանգներ փոխանցել տվյալ երկրի համապատասխան մարմիններին և ընտանիքին ապահովում տեղեկատվություն ԱՄՆ-ից դուրս արվող ծախսերը հոգալու համար ֆինանսական միջոցներ փոխանցելու վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարությունը չունի ֆինանսական միջոցներ, որոնցով կարող է աջակցել արտերկրում մահացած ԱՄՆ քաղաքացու աճյունի կամ աճյունափոշու վերադարձման հարցման: Տվյալ երկրում մահվան վկայականը տալուց հետո մոտակա ԱՄՆ դեսպանատունը կամ հյուպատոսարանը կպատրաստեն Մահվան հյուպատոսական վկայական ԱՄՆ-ից դուրս մահացածի համար: Այդ վկայականի պատճենները, որոնք և կարող են պահանջվել ԱՄՆ դատարանների կողմից ունեցվածքի հետ հարցերը կարգավորելու նպատակով, տրվում են ժառանգին կամ իրավական ներկայացուցչին:
Եթե մահացողը տվյալ երկրում չունի ժառանգ կամ իրավական ներկայացուցիչ, ապա հյուպատոսական պաշտոնյան օրենքի համաձայն պարտավոր է հոգալ ԱՄՆ քաղաքացու անձնական գույքի հետ կապված հարցերը՝ առաջնորդվելով տվյալ երկրի օրենքներով: Նման իրավիճակում հյուպատոսական պաշտոնյայի տնօրինմանն են փոխանցվում նրա անձնական իրերը՝ զարդեր, անձնական փաստաթղթեր, հագուստ:
Հյուպատոսական պաշտոնյան կատարում է անձնական իրերի գույքագրում, ապա դրանք տնօրինում ըստ մահացածի իրավական ներկայացուցչի կամ ժառանգի հրահանգների: Արտերկրում ԱՄՆ քաղաքացու դեպքում տրվող հյուպատոսական մահվան վկայականի և մյուս ծառայությունների վերաբերյալ, որոնց հետ կապված հարցերում հյուպատոսական պաշտոնյան կարող է օգնել, առավել մանրամասն տեղեկությունների համար տես աջակողմյան մենյուի հղումները: