Աճյունի տնօրինման մասին զեկույց

Հետևյալ տեղեկատվությունը ներկայացվում է ի կատարումն 7 FAM 260-ի պահանջների: Տվյալների հավաքագրման համար հարցումներ են կատարվել տարածքում գործող տարբեր դիարաններում: Օրենսդրական հղումները Հայաստանի Հանրապետության (ՀՀ) ազգային օրենսդրությունից են: Երևանում ԱՄՆ դեսպանատունը ներկայացնում է 7 FAM 261-ի սույն թարմացված զեկույցը, որտեղ ներկայացվում են մահացածի մարմնի՝ աճյունի տնօրինման հետ կապված Հայաստանում գործող ընթացակարգերը: 2006թ. մարտի 29-ին Հայաստանում ընդունվեց Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին օրենքը, որով կարգավորվում են աճյունի տնօրինման հետ կապված հարցերը: 2007թ. հունվարի 16-ին Հայաստանի կառավարությունն ընդունեց թիվ 1910 որոշումը, որն ապահովում է հիշյալ օրենքով նախատեսվող նորմատիվ դաշտը: Գործնականում Հայաստանում դիարաններն առաջնորդվում են այն ընթացակարգերով, որոնք սահմանվել են դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում և ընդունելի են Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից:

ՄԱՍ I.         Հայաստանի Հանրապետություն

ՄԱՍ II.        ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0082
Ամերիկյան պողոտա 1

Հեռախոս՝ (+374-10) 46-4700
Ֆաքս՝ (+374-10) 46-4742

Աշխ. ժամերից հետո՝ (+374-10) 46-4444
էլ. փոստ՝ acsyerevan@state.gov

ՄԱՍ III. Կրոնական նկարագիր և առկա կրոնական արարողակարգեր

Հայաստանն էթնիկ առումով միատարր երկիր է և այստեղ բնակչության 98 տոկոսը ազգությամբ հայեր են: Բնակչության մոտ 90 տոկոսը հարում է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն, որը արևելյան քրիստոնեական հարանվանություն է, որի հոգևոր կենտրոնը գտնվում է Էջմիածնում: Կառավարությունը, ընդհանուր առմամբ, թույլատրում է կրոնական արարողությունների անցկացումը համեմատաբար քիչ, սակայն աճի միտումներ ունեցող այլ կրոնական խմբերի կողմից:

Հայաստանում առկա են բազմաթիվ եկեղեցիներ, որոնց գերակշիռ մասը Հայ առաքելական եկեղեցուն են պատկանում: Կան նաև եկեղեցիներ ունեցող այլ միաբանություններ, այդ թվում՝ ռուս ուղղափառներ, բապտիստներ և այլ քրիստոնյա- բողոքականներ, կաթոլիկներ, ադվենտիստներ և վերջին օրերի սրբեր (մորմոններ): Կա նաև մեկ հրեական սինագոգա և մեկ մզկիթ:

Դեսպանության ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժինը հուղարկավորություն կազմակերպելու համար կարող է տրամադրել հիշյալ կառույցների կոնտակտային տվյալները:

ՄԱՍ IV. Հուղարկավորության կազմակերպիչներ, թաղման բյուրոներ և առկա այլ ծառայություններ

Ուշադրություն. ՀՀում ԱՄՆ դեսպանատունը որևէ պատասխանատվություն չի ստանձնում ստորև նշվող ընկերությունների կամ անձանց մասնագիտական կարողությունների կամ համբավի կամ մատուցվող ծառայությունների որակի համար: Մասնագիտական որակավորման ու փորձառության ոլորտների վերաբերյալ տեղեկություններն ապահովվում են ուղղակիորեն ծառայություն մատուցողի կողմից:

Մհեր Բիշարյան, ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն, խոսում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, հեռ.՝ (374-10) 56-71-08 (աշխ.), էլ. փոստ՝ Info@formed.am

Արմեն Սուքիասյան, Երևան քաղաքի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՈԱԿ-ի (Թaղման բյուրոյի) տնօրեն, հեռ.՝ (374-10) 70 40 22:

ՄԱՍ V. Աճյունի նախապատրաստման ու փոխադրման հետ կապված Հայաստանում առկա ծառայությունները

Հայաստանում կան քիչ թվով դիամշակման մասնագետներ: Զմռսում իրականացվում է մայրաքաղաքում և մարզկենտրոններում, սակայն որակը շատ տարբեր է լինում: Շատ դեպքերում զմռսումը ամերիկյան ստանդարտներին չի համապատասխանում: Դիահերձումը պարտադիր պայման է մահվան ցանկացած դեպքում:

Փոխադրման ու նախապատրաստման ծառայությունները, որոնք սովորաբար ԱՄՆ սգո ծառայությունների հետ են առնչվում, իրականացվում են անհատների կողմից ոչ պաշտոնական հիմունքներով: Ստորև նշված անձը նույնպես կարող է աջակցել աճյունի նախապատրաստման ու տեղափոխման համար անհրաժեշտ փաստաթղթերի ապահովման, դագաղ փոխադրելու կոնտեյների ձեռք բերման ու օդանավակայան փոխադրելու հարցերում:

  • «Երևան» բժշկական կենտրոն, Լեբեն ՍՊԸ
    Դիմել Սամվել Դիլարյանին
    Հեռ.՝ (374 99) 209025, (374 93) 541515

(1) Հուղարկավորությանը նախորդող առավելագույն ժամանակը

Հայաստանի օրենսդրության համաձայն հուղարկավորությունը կարող է իրականացվել մահվանից առնվազն 24 ժամ անցնելուց հետո միայն: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության Հայաստանի սակավաթիվ դիարանները կարող են և որոշ դեպքերում աճյունը պահում են մի քանի շաբաթ:

(2) Զմռսում

Հայաստանի օրենսդրությամբ զմռսում չի պահանջվում: Զմռսման մասին որոշումը պայմանավորված է տվյալ ընտանիքի ավանդույթներով ու կազմակերպական հարցերով, որոնք ներառում են մոտակայքում զմռսման ծառայությունների լինել-չլինելու և ֆինանսական հարցերը, ինչպես նաև օդի ջերմաստիճանի գործոնը:

Աճյունն այլ երկիր փոխադրելու դեպքում. Եթե աճյունը փոխադրվում է Միացյալ Նահանգներ, ապա այնտեղ պետական կողմ հանդիսացող սգո ծառայությունը պետք է ստուգի աճյունի վիճակը մինչ հոգեհանգստյան արարողության համար այն ընտանիքին հանձնելը: Զմռսումը, ընդհանուր առմամբ, ամերիկյան ստանդարտներին չի համապատասխանում: Հյուպատոսական պաշտոնյաները նկատել են մաշկի անբնական երանգներ ու գույներ, ինչպես նաև արյուն հագուստի վրա:

Աճյունը տեղում հուղարկավորելու դեպքում. Եթե պահանջվում է, ապա զմռսումն իրականացվում է անմիջապես դիահերձումից հետո, որը մահվան բոլոր դեպքերում պարտադիր է: Մահվան ու դիահերձման միջև ընկած ժամանակահատվածը կախված է համապատասխան ծառայությունների ու կառույցների առկայությունից տվյալ վայրում:

(3) Դիակիզում

Կրոնական ու մշակութային առանձնահատկություններից ելնելով՝ Հայաստանում դիակիզումը չի կիրառվում: Երկրի օրենքով դիակիզում չի նախատեսվում և երկրում չկան դիակիզարաններ: Դիակիզում կամեցողները պետք է աճյունը տեղափոխեն Միացյալ Նահանգներ՝ այնտեղ դիակիզում կատարելու համար:

(4) Դագաղներ և կոնտեյներներ

Տեղում արտադրվող դագաղների գինը 40 դոլարից 200 դոլարի միջակայքում է: Որոշ մարդիկ ծախսերը նվազագույնի հասցնելու համար ինքնուրույն գնել են նյութերը և իրենք են պատրաստել արկղը, իսկ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատողները ուղղակի տեսողական զննում են կատարել: Արկղերը սովորաբար ավելի ընդարձակ տեղ են ապահովում, քան դագաղի համար անհրաժեշտ է: Աճյունը դիտարկելուց հետո ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի պաշտոնյան հրահանգում է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատողների դագաղն ամրակապել արկղին՝ վնասվելուց խուսափելու համար:

Աճյունը հուղարկավորելու համար գերեզմանոցում հատկացվում է 2.5 մ2տարածք (2,5մ x 1,0մ ): Ընտանեկան գերեզմանոցի համար հատկացվող տարածքը կազմում է մինչև 12 մ2: Ավելի մեծ տարածք հատկացնելու համար պահանջվում է վճարում կատարել: Վճարի չափը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

(5) Աճյունի փոխադրումն այլ երկիր

Աճյունն այլ երկիր տեղափոխելու համար ՀՀ պատկան մարմինները պահանջում են հետևյալ փաստաթղթերը. (նկատի ունեցեք, որ փաստաթղթերը սովորաբար տրվում են աշխատանքային օրերին, սակայն ոչ պաշտոնական վճարումները կարող են արագացնել փաստաթղթերի տրամադրումը կամ դրանց ստացումը ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին)

(a) Մահվան պաշտոնական վկայական (տրվում է ՀՀ Justice նախարարության կողմից).

(b) Մահվան բժշկական վկայական (սովորաբար տրվում է հիվանդանոցի կամ դատաքննիչի կողմից).

(c) Տեղափոխման թույլտվություն մարզային առողջապահության վարչությունից կամ ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի համապատասխան մարմնից առ այն, որ աճյունը վարակիչ չէ և փոխադրումը թույլատրվում է:

(6) Աճյունափոշու կամ մոխրի տեղափոխումն այլ երկիր

Ստանդարտներ կամ կարգավորումներ աճյունափոշու կամ մոխրի փոխադրման վերաբերյալ չկան:

(7) Ծախսեր

Բոլոր ծախսերը մոտավոր են: Դիարանների, գերեզմանոցների, ծիսական արարողություններ իրականացնողների կամ թաղման և սգո ծառայություններ մատուցողների ծառայությունները Ավելացված արժեքի մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն (ԲԱԺԻՆ V. ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄ) ազատված են ավելացված արժեքի հարկից: ՀՀ դրամի փոխարժեքը կարող է փոփոխվել՝ արագ ու նշանակալի չափով:

Հուղարկավորություն տեղում ՝ առանց զմռսման (նվազագույն ծախսեր 150-275 ԱՄՆ դոլար): Ներառում է փոխադրում (40-70 ԱՄՆ դոլար), սովորական փայտե դագաղ (80 ԱՄՆ դոլար), և գերեզմանատեղ (70-75 ԱՄՆ դոլար) Երևանի 20 գերեզմանոցներից մեկում: (Նկատի ունեցեք, որ աղքատների համար համայնքային մարմինները թաղման ու գերեզմանատեղի համար գումար չեն գանձում):

Հուղարկավորություն տեղում ՝ դիահերձմամբ և զմռսմամբ (նվազագույն ծախսերը՝ 300-500 ԱՄՆ դոլար): Բացի վերը նշված ծախսերից այստեղ նաև ավելանում են դիահերձման, զմռսման և բժշկի հավաստագրման ծախսերը (100 ԱՄՆ դոլար) գումարած աճյունը պահելու օրավճարը (13-15 ԱՄՆ դոլար յուր. օրվա համար):

Աճյունի նախապատրաստում և փոխադրում Միացյալ Նահանգներ (նվազագույն ծախսեր՝ 3850-4000 ԱՄՆ դոլար՝ կախված ավիափոխադրողից, գումարած աճյունը պահելու օրավճարը (13-15 ԱՄՆ դոլար յուր. օրվա համար):

(ա) Նախապատրաստում

Դիահերձում և զմռսում (100 ԱՄՆ դոլար)

Աճյունը պահելու օրավճարը (13-15 ԱՄՆ դոլար)

Փայտե դագաղ, բեռնարկղ և փոխադրում մինչև օդանավակայան (800 ԱՄՆ դոլար)

(b) Օդային փոխադրում (1700-3800 ԱՄՆ դոլար, կախված ավիափոխադրողից)

Ավիափոխադրման գները շատ տարբեր են լինում և կարող են արագ փոփոխվել՝ տարբեր գործոնների հիման վրա, ուստի յուրաքանչյուր անգամ պետք է ճշտել ավիափոխադրողից: Փոխադրման արժեքը ավիափոխադրողը հայտնում է աճյունը ընդունելուց հետո. աճյունի փոխադրման համար գործում են փոխադրման հատուկ գներ: Մոտավոր քաշը դագաղի ու բեռնարկղի կազմում է 200 կգ չափահաս անձանց համար և 100 կգ անչափահասների համար:

Ավիափոխադրողներ, որոնք իրականացնում են բեռնափոխադրումներ ԱՄՆ

Աերոֆլոտ՝ +374-10 53 21 31

Ավստրիական ավիաուղիներ՝ +374-60-612201, +374-60-612202

Բեռնափոխադրում՝ +374-60-612232

(8) Վերահուղարկավորում

Ըստ Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին 2007թ. ՀՀ օրենքի մահացածի վերահուղարկավորումը թույլատրվում է թաղումից առնվազն երեք տարի հետո և տեղական մարմինների թույլտվությամբ: Պետական մարմնին պետք է ներկայացվի ԱՄՆ-ում գտնվող մերձավոր ազգականի դիմում-խնդրանքը (նոտարի կողմից վավերացված և Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան կամ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսարանի կողմից հաստատված) և բոլոր հարազատների համաձայնությունը: Եթե հարազատներն են ցանկանում վերահուղարկավորել և աճյունը կամ աճյունի մնացորդները փոխադրել այլ գերեզմանոց, ապա վերահուղարկավորումն իրականացվում է հարազատների հաշվին: Վերահուղարկավորումը թույլատրում է գերեզմանատան տնօրինությունը` մահացածի հարազատի դիմումի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի կողմից տրված վերահուղարկավորում իրականացնելու հնարավորության վերաբերյալ եզրակացության հիման վրա: Այլ բնակավայրի գերեզմանատուն տեղափոխելու դեպքում մահացածի հարազատը նաև ներկայացնում է տվյալ բնակավայրի գերեզմանատան տնօրինության թույլտվությունը:

Նկատի ունեցեք, որ վերահուղարկավորման կարգը կարող է առաջիկայում փոխվել: 2007թ. հունվարի 16-ի ՀՀ կառավարության թիվ 1910 որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարական է տրվել վեցամսյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը  ներկայացնել ա) սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը և բ) վերահուղարկավորման կարգը:

(9) Տեղի ավանդույթները թաղման, հուղարկավորության, սգո և հիշատակի ծառայությունների վերաբերյալ

Ըստ ընդունված մշակութային նորմերի ու գործող ավանդույթների մինչ հուղարկավորությունը հարազատները հոգեհանգստի համար աճյունը պահում են տանը (մինչև երեք օր): Հարազատներ չունեցողների համար թաղումն ու հուղարկավորությունը կազմակերպում է ոստիկանությունը: Եթե աճյունը տանելու չեն գալիս, այն կարող է դիակիզվել, եթե հետագա պահպանությունը կարող է հանրային առողջապահության տեսանկյունից վտանգ ստեղծել:

(10) Նշումներ

Թարմացվել է՝ 11 հունիսի 2018