Բժշկական տեղեկատվություն

Ուշադրություն. ԱՄՆ պետքարտուղարությունը ստորև ներկայացվող ցուցակներում ընդգրկված անձանց ու ընկերությունների մասնագիտական կարողությունների ու համբավի կամ մատուցած ծառայությունների որակի վերաբերյալ որևէ պատասխանատվություն չի կրում: Ցուցակում նրանց ներառումը որևէ կերպ չի ենթադրում երաշխավորում Պետքարտուղարության կամ ԱՄՆ կառավարության կողմից: Անուններն ու անվանումները ներկայացված են այբբենական կարգով և դրանց հերթականությունը որևէ նշանակություն չունի: Ցուցակում ներկայացված տեղեկությունները ներկայացվում են տեղի ծառայություններ մատուցողների կողմից. Պետքարտուղարությունն այդ տեղեկատվության վերաբերյալ երաշխիք չի ապահովում:

Բժշկական օգնության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին աջակցելու համար հյուպատոսական ծառայությունում առկա է տեղական հիվանդանոցների և բժիշկների ցուցակ: Հյուպատոսական ծառայությունը պատասխանատվություն չի կրում ցուցակում ընդգրկված բժիշկների կամ կառույցների մասնագիտական կարողությունների կամ բարեխղճության համար: Ցուցակը կարող եք գտնել այստեղ (PDF 189 KB):

Այլ երկրներ ուղևորվելիս անհրաժեշտ պատվաստումների կամ առողջության հետ կապված այլ նախազգուշական միջոցների, մասնավորապես սննդի և ջրի հետ կապված նախազգուշացումների, միջատների խայթոցներից պաշտպանվելու մասին տեղեկություններ կարելի է ձեռք բերել Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի (CDC) թեժ գծի ծառայությունից. հեռ.` 1-877-FYI-TRIP (1-877-394-8747), ֆաքս` 1-888-CDC-FAXX (1-888-232-3299), կամ այցելելով CDC-ի կայքը:

Այլ երկրներում վարակիչ հիվանդությունների բռնկումների մասին տեղեկություններ կարող եք  գտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում կամ ԱՀԿ կայքի միջազգային ուղևորությունների ու առողջության մասին բաժնում:

Պետքարտուղարության կողմից ներկայացվում են նաև առողջական հարցերի հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ըստ առանձին երկրների: