Օդային շտապ բուժօգնության ծառայություններ

ԱՄՆ դեսպանությունն ու Պետքարտուղարությունը հիշեցնում են ուղևորներին, որ ամերիկյան բժշկական ապահովագրությունը մեծամասամբ արտերկրի բժիշկների կամ հիվանդանոցների ծախսերը չի փակում: Բացի այդ, օտարերկրյա հիվանդանոցներն ու բժիշկները կարող է չցանկանան բանակցել ձեր ապահովագրական ընկերության հետ և պահանջեն նախապես վճարել բուժման համար:

Ուղևորներին նաև հիշեցվում է, որ ապահովագրությունը մեծամասամբ չի փակում հիվանդ կամ վնասվածք ունեցող ուղևորի Միացյալ Նահանգներ վերադառնալու ծախսերը:

Հաշվի առնելով օդային շտաբ բուժօգնության հետ կապված մեծ ծախսերը (սովորաբար 30000 ԱՄՆ դոլարից ավել) Հայաստան ուղևորվողներին խորհուրդ է ճամփորդական ապահովագրություն ձեռք բերելիս վերցնել այնպիսի փաթեթ, որում ներառված է օդային շտաբ բուժօգնությունը: Մանրամասն տեղեկություններ կարճաժամկետ ապահովագրությունների վերաբերյալ, որոնցով նախատեսվում է օդային շտապ բուժօգնության ծառայություններ, կարող եք գտնել ԱՄՆ պետքարտուղարության ուղևորությունների մասին կայքում:

Բոլոր ճանապարհորդողներին նաև առաջարկվում է քննության առնել ԱՄՆ պետքարտուղարության կողմից պատրաստվոած ` ճամփորդական ապահովագրության մասին գրքույկը: (PDF 36 KB)

ԱՄՆ պետքարտուղարությունը ճանապարհորդություններ մասին կայքում ունի նաև համապատասխան ընկերությունների ցուցակներ, որոնք ներկայացնում են.

  • ԱՄՆ-ում գտնվող օդային շտապ բուժօգնության ծառայություններ մատուցող ընկերություններ
  • Այլ երկրում գտնվող օդային շտապ բուժօգնության ծառայություններ մատուցող ընկերություններ
  • ԱՄՆ-ում գտնվող ճամփորդական ապահովագրության ընկերություններ
  • Այլ երկրում գտնվող ճամփորդական ապահովագրության ընկերություններ
  • Անձնական բուժծառայություններ մատուցողներ
  • Բժշկական ուղեկցորդներ

Ցուցակները կարող եք գտնել այստեղ`: Այս ցուցակները ներկայացվում են սոսկ որպես տեղեկատվություն և ընկերության հիշատակումն այս ցուցակներում չի նշանակում, որ ընկերությունն ուղղակի կամ անուղղակի կերպով երաշխավորվում է Պետքարտուղարության կամ ԱՄՆ դեսպանության կողմից: