Կոնտակտային տվյալներ անհետաձգելի հարցերով՝ ԱՄՆ քաղաքացիների համար

Արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատելու միջոցները

Արտակարգ իրավիճակներ են համարվում ԱՄՆ քաղաքացու մահը, ձերբակալությունը, ամերիկյան անձնագրի կորուստը կամ գողությունը, եթե դրա տերը պետք է ճանապարհորդի մինչև հաջորդ աշխատանքային օրը: Սովորաբար արտակարգ իրավիճակը բնութագրվում է, որպես կյանքի և մահվան հարց, որը պահանջում է անմիջական աջակցություն:

  • Արտակարգ իրավիճակներում դեսպանատան հետ կապ հաստատելու միջոցները.
    Աշխատանքային օրերին (երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9:00 – 18:00) արտակարգ իրավիճակների դեպքում խնդրում ենք զանգահարել (374-10) 49-46-86 կամ (374-10) 49-42-00: Ոչ աշխատանքային օրերին և ժամերին խնդրում ենք զանգահարել (374-10)-49-44-44:

Եթե արտակարգ իրավիճակների դեպքում Ձեզ հարկավոր է կապ հաստատել ԱՄՆ քաղաքացու ընտանիքի անդամի հետ, ապա խնդրում ենք զանգահարել.

  • Պետքարտուղարություն, քաղաքացիների արտակարգ իրավիճակների կենտրոն. (202) 647-5225 հեռախոսահամարով կամ ԱՄՆ-ում գտնվելու դեպքում կարող եք զանգահարել անվճար 1-888-407-4747 հեռախոսահամարով: Պետքարտուղարությունը կփոխանցի Ձեր հաղորդագրությունը այն երկրի հյուպատոսական բաժնի աշխատակցին, որտեղ գտնվում է ԱՄՆ քաղաքացին: Հյուպատոսական բաժնի սպաները կփորձեն գտնել նրան և փոխանցել շտապ հաղորդագրությունները, որից հետո հետևելով անձի տվյալների գաղտնիության մասին օրենքին, հետադարձ կապ կհաստատեն Ձեզ հետ: