Արտակարգ իրավիճակում գտնվող ԱՄՆ քաղաքացուն ընտանիքի անդամները և ընկերները կարող են ֆինանսական օգնություն ուղարկել ԱՄՆ դեսպանատուն` օգտվելով պետքարտուղարության ԱՄՆ քաղաքացիների գրասենյակից:
ԱՄՆ քաղաքացուն արտակարգ իրավիճակում գումար ուղարկելու կարգի մասին ծանոթանալու համար այցելեք http://travel.state.gov/content/passports/english/abroad/legal-matters/benefits/sending-money.html կայքէջը:
Օտարերկրյա պետությունում արտակարգ իրավիճակում գտնվող ԱՄՆ քաղաքացուն գումար փոխանցելու համար պետք է ստեղծել և պահպանել (մինչև մեկ տարի) վստահության հաշվեհամար, որի արժեքն է 30 ԱՄՆ դոլար: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել պետքարտուղարության արտերկրում գտնվող քաղաքացիների ծառայությունների գրասենյակ (202) 647-5225: