Ներքին եկամուտների ծառայություն (ԱՄՆ հարկեր)

Ներքին եկամուտների ծառայությունը (IRS) 2015 թվականի հարկային հայտարարագրման շրջանի հետ կապված արտերկրում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար մշակել է հետևյալ ուղեցույցը: Ծառայության ուղեցույցը զետեղված է   www.travel.state.gov կայքում, տես՝ Դաշնային արտոնություններ և պարտավորություններ

Ովքե՞ր են հայտարարագիր ներկայացնում

Անձնական եկամտային հարկի մասին հայտարարագիր պետք է ներկայացնեն ԱՄՆ բոլոր քաղաքացիները, ինչպես նաև ԱՄՆ-ում կացության իրավունք ունեցող օտարերկրացիները, նույնիսկ եթե նրանք մշտապես բնակվում են ԱՄՆ-ից դուրս և եկամուտների բացառման կամ հարկային մուտքերի բացակայության պատճառով չունեն որևէ հարկային պարտքեր:

2015թ. դաշնային հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը

Ձև1040-ի ներկայացման վերջնաժամկետն է՝ 15 ապրիլի, 2016թ.

Վերջնաժամկետի հետաձգում.

  • ԱՄՆ-ից դուրս գտնվող ու Պուերտո Ռիկոյում բնակվող հարկատուների համար վերջնաժամկետն ավտոմատ երկարաձգվում է մինչև 15 հունիսի, 2016թ.: Հավելյալ թղթաբանության կարիք չկա, պարզապես հարկային հայտարարագրի վերևում կատարեք գրառում՝ Հարկատուն բնակվում է արտերկրում:
    • Նկատի ունեցեք, որ այս երկարաձգումը վերաբերում է միայն հայտարարագրի ներկայացման ժամկետին և ոչ վճարումներին: Եթե հարկային պարտքեր ունեք, ապա դրանց վճարման վերջնաժամկետն է 15-ը ապրիլի, 2016թ.: Ավելի ուշ վճարելու դեպքում տույժեր ու տոկոսագումարներ կհաշվարկվեն:
    • Եթե ցանկանում եք ժամկետը երկարաձգել մինչև 15-ը հոկտեմբերի, 2016թ., օգտագործեք Ձև 486-ը:
    • Նկատի ունեցեք, որ այս երկարաձգումը վերաբերում է միայն հայտարարագրի ներկայացման ժամկետին և ոչ վճարումներին: Եթե հարկային պարտքեր ունեք, ապա դրանց վճարման վերջնաժամկետն է 15-ը ապրիլի, 2016թ.: Ավելի ուշ վճարելու դեպքում տույժեր ու տոկոսագումարներ կհաշվարկվեն:

Կարո՞ղ եմ փոստով ուղարկել հայտարարագիրն ու վճարման գումարը:

Հայտարարագիրն ու գումարը կարող եք ուղարկել փոստային ծառայության կամ մասնավոր առաքումների մեր կողմից հաստատված ծառայությունների միջոցով: IRS.gov կայքում կարող եք գտնել  մեր կողմից հաստատված առաքման ծառայությունների ցանկը: ԱՄՆ-ից դուրս գտնվող որևէ վայրից հայտարարագիրը փոստով առաքելու դեպքում փոստային դրոշմակնիքի ամսաթիվը համարվում է հայտարարագրի ներկայացման ամսաթիվ, իսկ գումարը հայտարարագրի հետ կամ առանձին փոստով ուղարկելու դեպքում վճարման ամսաթիվ է համարվում գումարի փաստացի ստացման ամսաթիվը:

Կարո՞ղ եմ հայտարարագիրը ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Դուք կարող եք պատրաստել և ներկայացնել էլեկտրոնային հայտարարագիր, և դա հիմնականում կարող եք անվճար անել: Ծրագրային ապահովում տրամադրող ընկերությունները իրենք էլեկտրոնային հայտարարագրման ծրագրերը հասանելի են դարձնում IRS-ի կայքում, տես՝ E-File options:

Հարկերի հետ կապված հարցեր

Հարկերի մասին տեղեկությունների և ձևերի համար այցելեք http://www.irs.gov կայքը: Հյուպատոսական պաշտոնյաները հարկային մասնագետներ չեն և քաղաքացիներին չեն կարող ապահովել հարկային խորհրդատվություն: Հարցերի դեպքում դրանք կարելի է ուղղել Ներքին եկամուտների ծառայության Ֆրանկֆուրտի (Գերմանիա) գրասենյակին էլ. փոստի irs.frankfurt@irs.gov հասցեո