Տեղական ռեսուրսներ ԱՄՆ քաղաքացիների համար

Ուշադրություն. ԱՄՆ պետքարտուղարությունը ստորև ներկայացվող ցուցակներում ընդգրկված անձանց ու ընկերությունների մասնագիտական կարողությունների ու համբավի կամ մատուցած ծառայությունների որակի վերաբերյալ որևէ պատասխանատվություն չի կրում: Ցուցակում նրանց ներառումը որևէ կերպ չի ենթադրում երաշխավորում Պետքարտուղարության կամ ԱՄՆ կառավարության կողմից: Անուններն ու անվանումները ներկայացված են այբբենական կարգով և դրանց հերթականությունը որևէ նշանակություն չունի: Ցուցակում ներկայացված տեղեկությունները ներկայացվում են տեղի ծառայություններ մատուցողների կողմից. Պետքարտուղարությունն այդ տեղեկատվության վերաբերյալ երաշխիք չի ապահովում:

Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը մի շարք ծառայություններ է մատուցում ԱՄՆ քաղաքացիներին: Հյուպատոսական բաժինը ունի երկու ստորաբաժանում` ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժին և ԱՄՆ մուտքի արտոնագրերի բաժին:

ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի բոլոր այցելուները պետք է նախօրոք հերթագրվեն առցանց/օնլայն եղանակով: Խնդրում ենք ընտրել Ձեր այցելության օրն այստեղ:

Հյուպատոսական բաժինը գտնվում է  ք. Երևան 0082, Ամերիկյան պող. 1 հասցեում՝ Իսակովի պողոտայի անմիջական հարևանությամբ:

ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժինը աշխատում է երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 14:00-17:00, իսկ չորեքշաբթի օրը՝ 09:00-12:00: